Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Ժամանակակից հակաբիոտիկների նկատմամբ ախտածին միկրոօրգանիզմների բազմակողմանի կայունության երևույթը, ինչպես նաև վարակիչ գործոնների առաջացումը մարդու առողջության մանրէաբանական պաշտպանության ուժեղացման, բուժման նոր այլընտրանքային մեթոդների մշակման, հակաբիոտիկների ստացման, թիրախների ուսումնասիրության և բակտերիաների պրոբիոտիկ ձևերի հիմքի վրա դեղամիջոցների ստացման անհրաժեշտություն են առաջացնում։ Լորձաթաղանթները հանդիսանում են հիվանդություների հարուցիչների ներթափանցման հիմնական դարպասները։ Լորձաթաղանթների միկրոբիոտան կարևոր դեր է խաղում վարակներից օրգանիզմի պաշտպանելու համար։ Հեշտոցի միկրոբիոտայի կազմի և հավասարակշռության խախտումը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների, ինչպիսիք են վաղաժամ ծննդաբերությունը, վիժումները և այլն։ Միաժամանակ էթնիկական առանձնահատկությունները, կլիմայական պայմանները, վարքը և բազմաթիվ այլ գործոններ կարող են հանգեցնել միկրոբիոտայի կազմի փոփոխության։ Նախագծի նպատակն է հայուհիների հեշտոցային միկրոբիոմի կենսաբազմազանության առանձնահատկությունների ուսումնասիրությունը, առողջ, հեշտոցային կանդիդոզով հիվանդ և մինչև 12 շաբաթական հղի պացիենտների միկրոբիոմում տարբերությունների հայտնաբերումը, բարձր անտագոնիստական ակտիվությամբ օժտված կաթնաթթվային բակտերիաների (ԿԹԲ) մեկուսացումը, ակտիվ բաղադրիչների մաքրումը և փոփոխված միկրոբիոտայի շտկումը՝ ԿԹԲ ակտիվ բաղադրիչների կիրառմամբ։