Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
ԼԻԴԱՐ-ը լույսի օգնությամբ օբյեկտների հայտնաբերման և դրանց հեռավորության որոշման տեխնոլոգիա է: ԼԻԴԱՐ-ի օգնությամբ հնարավոր է հայտնաբերել ոչ միայն հոծ, այլև թափանցիկ և կիսաթափանցիկ օբյեկտներ, սկսած մի քանի մետրից մինչև հարյուրավոր կիլոմետրեր: Տեխնոլոգիաների վերջին տարիների բուռն զարգացումը հանգեցրեց ԼԻԴԱՐ-ների հատկությունների և բնութագրերի էական կատարելագործման, ինչն էլ դրանց կիրառության ոլորտները այսօր դարձրել է անսահմանափակ` երկրի և մթնոլորտի ուսումնասիրություն, ճարտարապետություն, շինարարություն, հանքարդյունաբերություն, ծովային տեխնոլոգիաներ, ռազմարդյունաբերություն, անօդաչու փոխադրամիջոցներ և այլն: Ներկայացվող ծրագիրը նվիրված է նորագույն նյութերի և տեխնոլոգիաների կիրառմամբ ԼԻԴԱՐ-ների հիմնական բաղկացուցիչ մաս հանդիսացող, լազերային փնջի սկանավորման սկզբունքորեն նոր համակարգի մշակմանը: Համարգի հիմնք է հանդիսանում մեր ժամանակաշրջանի երկու նոր նյութերից՝ գրաֆենից և հեղուկբյուրեղային պոլիմերներից կազմված բազմաշերտ, էլեկտրականորեն կառավարվող կառուցվածքը: Ծրագրի ավարտին նախատեսվում է ունենալ գրաֆեն-հեղուկ բյուրեղ բազմաշերտ կառուցվածքի նախատիպը և ԼԻԴԱՐ-ներում կիրառման տեսանկյունից նրա փորձարկման արդյունքները: