Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Գլոբալ զարգացման հարացույցի փոխակերպման հիմնախնդիրը ժամանակակից քաղաքական գիտության առանցքային հարցերից մեկն է: Նշված հարացույցը ներկայումս` միաբևեռ աշխարհակարգի առանձնահատկություններով պայմանավորված, փոխակերպման փուլում է: Ընդհանուր առմամբ, արժեքային կողմնորոշումների, ինչպես նաև աշխարհաքաղաքական և ֆինանսատնտեսական նախապատվությունների փոփոխությունները հանգեցնում են միաբևեռ աշխարհի կերպափոխմանը և լիբերտարիստական արժեքների ազդեցության թուլացմանը: Աշխարհում մեծանում է նոր, առավել արդար, բոլոր ժողովուրդների շահերը հաշվի առնող նորմերի մշակման անհրաժեշտությունը: Հայաստանը ևս չի կարող իր վրա չկրել աշխարհում տեղի ունեցող փոխակերպումների ազդեցությունները, որոնք վերջինիս մի շարք մարտահրավերների առջև են կանգնեցնում: Այս տեսանկյունից մեզ համար խիստ կարևորվում է նշված հիմնահարցի ուսումնասիրումը, քանի որ դրա վերաբերյալ մասնագիտական գրականության մեջ խորքային հետազոտությունների սակավություն է նկատվում: