Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Նուկլեինաթթուների (ՆԹ) և սպիտակուցների հետ լիգանդների փոխազդեցության ուսումնասիրությունների կարևորությունը պայմանավորված է բջջի կենսագործունեության վրա դեղանյութերի և կենսաբանորեն ակտիվ նյութերի ազդեցության մոլեկուլային մեխանիզմների պարզաբանման անհրաժեշտությամբ: Ավելին, այդ հետազոտությունները ձեռք են բերում հիմնարար նշանակություն սպիտակուց-նուկլեինաթթու, մակրոմոլեկուլ-փոքր մոլեկուլ փոխազդեցության հիմքում ընկած մոլեկուլային ճանաչողության մեխանիզմները պարզաբանելու, ինչպես նաև նոր, ավելի արդյունավետ դեղամիջոցներ սինթեզելու համար: Մակրոմոլեկուլ-լիգանդ փոխազդեցությունը հատկապես կարևորվում է հակավիրուսային, հակաբակտերիալ, հակասնկային և քիմիաթերապևտիկ միջոցառումների կիրառության դեպքում, ինչպես նաև ընկած է արագ և մատչելի կենսավերլուծության տեխնոլոգիաների հիմքում։ Այս տեսակետից կարևոր նշանակություն են ձեռք բերում այնպիսի լիգանդները, որոնց փոխազդեցությունը նուկլեինաթթուների հետ լավ ուսումնասիրված է: Այդպիսի լիգանդներից են Hoechst 33258-ը (H33258), մեթիլենային կապույտը (ՄԿ), ակրիդինային նարնջագույնը (ԱՆ), ինչպես նաև մեթիլային մանուշակագույնը (ՄՄ)։ Հիմք ընդունելով վերը նշվածը, մեր կողմից առաջադրվում են ՆԹ-ի և շիճուկային սպիտակուց ալբումինի հետ H33258-ի, ՄԿ-ի, ԱՆ-ի և ՄՄ-ի փոխազդեցության ուսումնասիրություններ: