Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
ՀՀ-ում մակաբույծ ծաղկավոր բույսերի առաջատար ընտանիքներից է Ճրագախոտազգիները (Orobanchaceae Vent.), որի տեսակառաջացման կենտրոններից մեկը համարվում է Հայաստանը: Ներկայացված նախագծի նպատակն է կատարել Հայաստանի Ճրագախոտազգիների ընտանիքին պատկանող գիտության համար 3 նոր տեսակների բազմակողմանի ուսումնասիրություններ, բացահայտել հայտնաբերված նոր տեսակների կարգավիճակը, պարզաբանել Ճրագախոտազգիների ընտանիքի լայնորեն տարածված տեսակների կիրառական նշանակության: Ներկայացված ծրագրի հիմնական ուղղվածությունն է ՀՀ-ում Orobanchaceae ընտանիքի նոր տեսակների պոպուլյացիաների մոնիթորինգը, որի արդյունքում կառաջարկվեն ՀՀ Բույսերի Կարմիր գրքում դրանց ընդգրկելու անհրաժեշտությունը և կարգավիճակը: Առաջին անգամ կհետազոտվեն ՀՀ մակաբույծ տեսակների հակաօքսիդանտային և հակասնկային ակտիվությունները: Ներկայացվող աշխատանքը կարող է հիմք հանդիսանալ բուսական ծագման նոր հակաբորբոքային և հակասնկային պայքարի միջոցներ ստեղծելու համար, ինչը շատ կարևորվում է ժամանակակից դեղագործության և գյուղատնտեսության կողմից: Ծրագրի արդյունքում նախատեսվում է Orobanchaceae ընտանիքի տեսակների և դրանց տեր-բույսերի տվյալների բազայի ստեղծում: Այսպիսով, պլանավորվող հետազոտությունները կնպաստեն Ճրագախոտազգիների վերաբերյալ գիտելիքների ընդլայնմանը, մակաբույծ տեսակների կիրառական օգտագործմանը, ինչպես նաև նոր տեսակների բազմազանության պահպանմանը: