Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Հայաստանը համարվում է միջին ջրապահովվածության երկիր և ունի ջրային ռեսուրսների բավարար պաշար: Սակայն, ոչ արդյունավետ կառավարման պատճառով, եղած ռեսուրսները չեն բավարարում առկա պահանջարկը: Հետազոտության հիմնական նպատակն է մշակել Սևանա լճի ջրային ռեսուրսների արդյունավետ և կայուն կառավարման այնպիսի պլան, որը գիտականորեն կհիմնավորի և կսահմանի ջրային պաշարների մուտքի ու ելքի հստակ ծավալները, ջրօգտագործման և ջրսպառման ռազմավարական նշանակության ոլորտները և կնպաստի լճի ու նրա ավազանի էկոհամակարգի կայունացմանը և տնտեսության կայուն զարգացմանը: Նախագծի առաջին փուլում վերլուծվելու և համադրվելու են տվյալ ուղղությամբ ավելի վաղ իրականացված կոլեկտիվ հետազոտությունները, կատարվելու են Սևանա լճի և նրա ավազանի ջրային ռեսուրսների, ջրօգտագործման ոլորտների կադաստրային աշխատանքներ և մոնիթորինգ դիտարկումներ: Նախագծի երկրորդ փուլում իրականացվելու են ջրային ռեսուրսների արխիվային և մոնիթորինգ դիտարկումների, ինչպես նաև ջրօգտագործման ոլորտների անալիզ և սինթեզ: Նախագծի երրորդ փուլում մշակվելու և առաջարկվելու է Սևանա լճի և նրա ավազանի ջրային ռեսուրսների կայուն կառավարման նոր պլան: Նախագծի եզրափակիչ փուլում նախատեսվում է կազմակերպել Սևանա լճի և նրա ավազանի ջրային ռեսուրսների կայուն կառավարման նոր պլանի հասարակական լսումներ և քննարկումներ: