Ժամանակահատված
Ծրագրի սկիզբ՝
Ծրագրի ավարտ՝
Ծրագրի ղեկավար՝
Քոսյան Արմինե Մանվելի
Ընդհանուր տվյալներ
Ծրագրի կոդ՝
22AA-1F018
Տևողություն՝
36
Բյուջե՝
9600000
AMD
Սարդերը երկիր մոլորակի ամենաբազմազան կենդանիների խմբերից են և էկոհամակարգերի կարևոր մասն են կազմում: Սարդերի ուսումնասիրությունը կարևոր դեր է խաղում երկրի մոլորակի կենսաբազմազանության գնահատման գործում: Հայաստանում սարդերի բազմազանությունը, էկոլոգիան և գենետիկան թույլ է ուսումնասիրված: Մեր աշխատանքի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի սարդերի ֆաունան, որը հնարավորություն կտա նկարագրել և ամբողջականացնել Հայաստանում սարդերի տեսակային բազմազանությունը և ստեղծել սարդերի ազգային ստուգաթերթ։ Տեսակների նույնականացումը կիրականացվի ձևաբանական և գենետիկական մեթոդներով՝ շտրիխ կոդավորման հիման վրա: Նախատեսվում է հավաքված նմուշների հիման վրա ստեղծել տվյալների բազա՝ քարտեզագրման և հավաքածուների ստեղծման համար: