Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Ծրագրի հիմնական նպատակն է ձեռք բերել մոլեկուլային կենսաբանության արդի մեթոդների վերաբերյալ համապատասխան գիտելիքներ, ժամանակակից սարքավորումներով աշխատելու հմտություններ և հետազոտության արդյունքներ: Ծրագրի շրջանակներում Բուրգունդիայի (Ֆրանսիա) համալսարանի (Laboratoire de Biochimie du Peroxysome, Inflammation & Metabolisme Lipidique) հետ համագործակցությունը կառուցվել է՝ հաշվի առնելով կողմերի գիտական հետաքրքրություններն ու սարքավորումներով հագեցվածությունը: Մեր նպատակն է տարբեր մետաբոլիկ պրոցեսների վերօքս կարգավորման վրա բուսական միացությունների ազդեցության ուսումնասիրությունը: Նախորդ հետազոտություններում ցույց ենք տվել բույսերի լուծամզվածքներով մշակման պայմաններում տարբեր բջջային գծերում և մանրէների շտամներում կատալազի ակտիվության փոփոխությունը: Կատալազը առանցքային դեր ունի բջիջներում թթվածնի ռեակտիվ ձևերի, հետևաբար նաև՝ օքսիդային սթրեսի նկատմամբ կայունության մեխանիզմներում: Ուստի հետազոտման արդի մեթոդների կիրառմամբ (Western blotting, Quantitative real-time PCR, RT-PCR) կատալազի գենի էքսպրեսիայի ուսումնասիրությունը «քաղաքակրթության հիվանդությունների» և դրանց հետևանքների կանխարգելման բնական պատրաստուկների մշակման հիմք կարող է հանդիսանալ։ Ակնկալվում է, որ ձեռք բերված հմտություններն արդյունավետորեն կկիրառվեն տարբեր հետազոտություններում և ուսումնական ծրագրերում։