Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Նախագծի հիմնական նպատակն է ուսումնասիրել կառուցվածքային առանձնահատկությունների ազդեցությունը տեղայնացված մակերևութային պլազմոնային սենսորների անալիտիկական կատարողականության վրա: Կիրականացվեն տեսական և փորձարարական հետազոտություններ՝ պլազմոնային նանոմասնիկների թվի, խտության և փոխդասավորության ազդեցությունը համակարգի արդյունարար արձագանքի վրա բացահայտելու համար: Կուսումնասիրվեն մասնիկների խտացումների և նոսրացումների ազդեցությունները համախմբի արդյունարար արձագանքի վրա, ինչպես նաև պլազմոնային համակարգերի զգայունության բարձրացման հնարավորությունները: Նանոմասնիկների համակարգերի չափումներում նախատեսվում է օգտագործել մասնիկների տարբեր մակերևութային խտություններով նմուշներ և համեմատել դրանց տեղայնացված պլազմոնային ռեզոնանսային հատկությունները: Առանձնահատուկ հետազոտության առարկա է այսպես կոչված «սուրճի հետքի» երևույթը, երբ տակդիրի վրա նանոմասնիկներ պարունակող լուծույթի կենտրոնում և եզրերին առաջանում է մասնիկների խտության գրադիենտ: