Երևանի պետական համալսարանն ամեն տարի կազմակերպում է դպրոցականների առարկայական օլիմպիադաներ, որոնց մասնակցում են մեծաթիվ աշակերտներ:

ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնն այս տարի ևս հանրակրթական 12 առարկաների գծով կազմակերպել էր ԵՊՀ աշակերտական օլիմպիադա (2 փուլով), որի I փուլին մասնակցել է 1286 աշակերտ: Նրանցից լավագույն արդյունքներ ցուցաբերած 496 աշակերտ մասնակցել է II փուլին:
Ապրիլի 15-ին անցկացվել է օլիմպիադա նաև ոչ հանրակրթական՝ «Հայոց եկեղեցու պատմություն», «Տրամաբանություն» և «Մարդու իրավունքներ և ժողովրդավարություն» առարկաներից (1 փուլով):
Օլիմպիադայում հաղթած 76 աշակերտ արժանացել է I, II, III կարգի դիպլոմների, ինչը նրանց հնարավորություն է տալիս ԵՊՀ ընդունվելու դեպքում առաջին կուրսում ստանալու ուսման վարձի զեղչ՝ համապատասխանաբար 50, 40, 30 տոկոսի չափով: