2021 թ. հունիսի 28-ին Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի գիտական խորհուրդը որոշեց ներկայացնել ԵՊՀ գիտական խորհրդին ֆակուլտետում Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի ստեղծման մասին որոշումը:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ 2021 թ. նոյեմբերի 29-ի նիստի որոշմամբ ԵՊՀ միջազգային հարաբերություների ֆակուլտետում ստեղծվել է Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն կառուցվածքային ստորաբաժանումը:
Կենտրոնը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համակարգում գործող գիտահետազոտական և փորձագիտական ստորաբաժանում է, որի գործունեությունը միտված է ռուսաստանյան հետազոտությունների ոլորտում գիտավերլուծական գործունեություն ծավալելուն:
Կենտրոնը նպատակ ունի վերհանելու և վերլուծելու Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հարաբերությունների հիմնախնդիրները, ինչպես նաև կատարելու գիտական հետազոտություններ, որոնք կնպաստեն երկկողմ հարաբերությունների կայուն զարգացմանը:
Կենտրոնն աջակցում է ռուսաստանյան հետազոտությունների ոլորտում կրթական և գիտահետազոտական ծրագրերի մշակմանը և այդ ոլորտում միջազգային լավագույն փորձի ներդրմանը: Կենտրոնը կազմակերպում է ներբուհական, միջբուհական, հանրապետական ու միջազգային գիտաժողովներ, փորձագիտական սեմինարներ և կլոր սեղան-քննարկումներ առաջատար գիտնականների և փորձագետների մասնակցությամբ:
Կենտրոնը կազմակերպում է ռուսաստանյան եվրասիական ինտեգրացիոն տարածքի մասնագիտական, գիտական և փորձագիտական շրջանակների առաջատար ներկայացուցիչների հրապարակային դասախոսություններ և վարպետության դասընթացներ ԵՊՀ դասախոսների և ուսանողների համար:
Կենտրոնը կազմակերպում է ֆակուլտետի երիտասարդ դասախոսների, ասպիրանտների և ուսանողների պրակտիկան ռուսաստանյան գործընկեր բուհերում։ Համապատասխանաբար ռուսաստանյան գործընկեր բուհերի դասախոսները, ասպիրանտները և ուսանողները պրակտիկա են անցնում ԵՊՀ-ում:
Կենտրոնն աջակցում է ԵՊՀ դասախոսներին և ասպիրանտներին ռուսաստանյան գիտական և կրթական առաջատար հաստատություններում կազմակերպվող գիտաժողովներին մասնակցելու հարցում:
ԵՊՀ ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնը կազմակերպում է նաև համահամալսարանական և համազգային մրցույթներ.
ա) երիտասարդ գիտնականների միջև՝ լավագույն գիտահետազոտական աշխատանքի համար,
բ) ուսանողների միջև՝ լավագույն ուսանողական գիտական աշխատանքի համար:
Կենտրոնը համակողմանիորեն աջակցում է ԵՊՀ դասախոսներին և գիտաշխատողներին ռուսաստանյան գիտական պարբերականներում և հանդեսներում տպագրվելու հարցում:
Կենտրոնի հետազոտողները պարբերաբար հրապարակում են գիտական հոդվածների (երկլեզու) ժողովածուներ՝ նվիրված միջազգային հարաբերությունների և արդի արտաքին քաղաքականության առանցքային հիմնախնդիրներին՝ խթանելով հայկական քաղաքագիտական մտքի զարգացումը: