ԵՊՀ միջազգային համագործակցության շրջանակում նոր կապեր են հաստատվել ԵՊՀ սփյուռքահայ բարեկամների, բարերարների և շրջանավարտների հետ:
Համագործակցության փոխշահավետ ծրագրեր են իրականացվել Մերձավոր Արևելքի, ԱՄՆ-ի, ինչպես նաև Եվրոպական երկրների հայկական համայնքների հետ:
ԵՊՀ-ի հետ համագործակցության վերաբերյալ բանակցություններ են անցկացվել սփյուռքահայ շրջանավարտների համայնքային միությունների ղեկավարների հետ:
Համագործակցության շրջանակում սփյուռքահայ բարերարների շրջանում հայթայթվել են միանվագ և տարեկան կրթաթոշակներ, որոնք բաշխվել են ԵՊՀ-ում սովորող սոցիալապես անապահով և բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին:
Այս նպատակով ընդլայնվել է համագործակցությունը Վարդանանց ասպետների միության, Կալիֆոռնիայի հայ արհեստագետների միության, Հայ կրթական հիմնադրամի (ԱՄՆ) և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հետ, որի արդյունքում ԵՊՀ 876 ուսանողներ ստացել են միանվագ կրթաթոշակներ։ Միաժամանակ՝ հիմնադրամն ամբողջովին վճարել է 98 ուսանողների տարեկան վարձավճարները:
2008 թ. «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հետ բանակցությունների արդյունքում սկիզբ է դրվել մի կարևոր ծրագրի՝ ԵՊՀ երիտասարդ գիտնականների արտասահմանյան կարճաժամկետ գիտական և ուսումնական գործուղումների ծախսերի փոխհատուցմանը, որն առ այսօր շարունակվում է: 2013 թ. հունվարի 15-ի դրությամբ այս ծրագրից օգտվել են ԵՊՀ 125 երիտասարդ գիտնականներ, որոնց գործուղման ծախսերը ֆինանսավորվել են «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի միջոցներով: Շարունակվել է ԵՊՀ (կենսաբանության ֆակուլտետ) - CIBIO (Պորտուգալիա) - «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամ եռակողմ պայմանագրի շրջանակում ուսումնական և գիտական փոխանակումների ֆինանսավորումը, որի ընդհանուր ծավալը կազմում է 80 000 եվրո:
Այսօր էլ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը շարունակում է համագործակցել հիմնադրամի հետ:
ԵՊՀ հրատարակչության և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի միջև բանակցություններ են տարվել հրատարակվելիք գիտական և ուսումնական գրականության հրատարակման վերաբերյալ: Այդ համագործակցության շրջանակում լույս են տեսել մի շարք գրքեր: