«Էրազմուս+»-ը ԵՄ կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի ամենամեծ ծրագիրն է, որի առաջին փուլն իրագործվել է 2014-2020 թթ․, իսկ երկրորդ շրջափուլն իրագործվելու է մինչև 2027 թ․:
2021-2027 թթ․ շրջափուլում «Էրազմուս+»-ն ավելի քան 26,2 միլիարդ եվրո է հատկացնելու շարժունությունն ու համագործակցությունը խթանելու համար:
Այն հնարավորություն է տալիս ուսանողներին, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցներին ուսանելու և կամ մասնագիտական փորձ ձեռք բերելու այլ երկրներում:
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունները, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանը կարող են իրենց ուսանողներին և աշխատակազմի ներկայացուցիչներին ուղարկել Եվրոպական միության (ԵՄ) 27 պետությունների և 6 ծրագրի հետ ասոցացված երրորդ երկրների (Հյուսիսային Մակեդոնիա, Իսլանդիա, Լիխտենշտայն, Նորվեգիա, Սերբիա և Թուրքիա) բուհեր, և հակառակը:
Այն երկրները, որոնք դեռևս չեն անդամակցում ԵՄ-ին, հնարավորություն ունեն մասնակցելու «Էրազմուս+»-ի մի շարք գործողությունների որպես «չասոցացված երրորդ երկիր» (նախկինում` գործընկեր երկրներ):
Հայաստանը «Էրազմուս+»-ի «չասոցացված երրորդ երկիր» է և իրավասու է մասնակցելու ծրագրի՝ ստորև թվարկված գործողություններին․
- անհատների ուսումնական շարժունություն (ՀԳ 1),
- համագործակցություն կազմակերպությունների և հաստատությունների միջև (ՀԳ 2),
- աջակցություն քաղաքականության մշակմանը և համագործակցությանը (ՀԳ 3),
- Ժան Մոնե գործողություններ։
Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ հնարավոր է ստանալ «Էրազմուս+» ծրագրի ուղեցույցում կամ այցելել՝