
Ս. թ. մայիսի 20-ին ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում տեղի ունեցավ «Թանգարանային գիշեր» խորագրով միջոցառում, որին ներկա էին հանրակրթական դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ:
Միջոցառման շրջանակում հյուրերին ներկայացվեցին ԵՊՀ երախտավորների կենսագրությունն ու գործունեությունը, ինչպես նաև ԵՊՀ ֆակուլտետներում տարվող աշխատանքները:

Աշակերտները նաև մասնակից դարձան Քիմիայի և Կենսաբանության ֆակուլտետների մասնագետների կատարած ուշագրավ փորձերին:
Աշակերտները տպավորված էին հետաքրքիր և բովանդակալից միջոցառմամբ: