- Գլխավոր
- Նորություններ
- Ապագա դասախոս.երբ կարդում են ուսանողները
Դեկտեմբեր 21, 2018 | 19:18
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Ապագա դասախոս.երբ կարդում են ուսանողները
Դեկտեմբերի 14-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ‹‹Ապագա դասախոս. երբ կարդում են ուսանողները›› խորագրով միջացառումը
Յուրաքանչյուր ուսանող ժամանակ առ ժամանակ մտածում է` կկարողանար արդյոք լինել դասախոս,կանգնել լսարանի առջև և ուսանողների համար անծանոթ նյութը բացատրել այնպես,որ հասանելի և ընկալելի լինի յուրաքանչյուրին:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈւԳԸ-ն ֆակուլտետի ուսանողներին ընձեռում է այդ հնարավորությունն:
Այս անգամ դասախոսություն կարդաց մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողուհի Վիկտորյա Հակոբջանյանը` ‹‹Առողջապահական իրավունք›› թեմայով:
Լսարանին ներկայացվեց առողջապահության իրավական համակարգը, ներպետական օրենսդրությունը, միջազգային կարգավորումներն, ինչպես նաև օրենսդրական բացերն ու հակասական նորմերը: Ներկաները բանախոսին հնարավորություն ունեցան հղելու հարցեր` ստանալով դրանց հանգամանալից պատասխաններն: Առողջապահական ոլորտում առկա օրենսդրական բացերի շուրջ ծավալվեց հետաքրքիր քննարկում, որին մասնակցեցին նաև ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները:
Միջոցառման ավարտին ներկաներն ողջունեցին նախագիծը և առաջարկեցին հետագայում շարունակել այն` հնարավորություն տալով ուսանողներին գոնե մեկ անգամ հանդես գալ իբրև դասախոս:
Հեղինակ ` Վիկտորյա Հակոբջանյան