- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԱՂ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆՈԻՄ․ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հուլիս 17, 2020 | 19:13
Կրթություն
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԱՂ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆՈԻՄ․ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈԻԳԸ նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Հայաստանը վաղ քրիստոնեական դարաշրջանում» խորագրով առցանց դասախոսություն:
Դասախոսության բանախոսն էր Ամերիկայի կաթոլիկ համալսարանի (Վաշինգտոն, ԱՄՆ) պրոֆեսոր Ռոբին Դարլինգ Յանգը։
Առցանց դասախոսության կազմակերպմանն աջակցել էին ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, պատմ. գիտ.թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանը և Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, ֆիզմաթ․ գիտ․ թեկնածու Հռիփսիմե Մկրտչյանը:
Պրոֆեսոր Ռոբին Դարլինգ Յանգն իր գործունեության ընթացքում հրատարակել և դասախոսել է վաղ քրիստոնեության, ինչպես նաև քրիստոնեության մտքի պատմության թեմաների վերաբերյալ՝ ներառյալ սուրբ գրությունների մեկնաբանման ոլորտները, ասկետիզմի և վանական մտքի պատմությունն ու Հին Սիրիայի և Հայաստանի քրիստոնեական մշակույթները:
Բանախոսը դասախոսության ընթացքում անդրադարձել է Հայաստանի քրիստոնեական մշակույթին, կրոնին, լեզվին, նաև նշել է, թե ինչքան հարուստ է Հայաստանի մշակույթը, ինչքան գեղեցիկ է հայոց լեզուն:
Պրոֆեսոր Ռոբին Դարլինգ Յանգը նաև խոսել է Հին Սիրիայի և Հայաստանի քրիստոնեական մշակույթների մասին:
Դասախոսությանը ներկա են եղել Ուսանողական գիտական ընկերության անդամներ, ասպիրանտներ և դասախոսներ:
Դասախոսությանը մասնակցում էին նաև Պատմության ֆակուլտետի դասախոսներ պատմ. գիտ. թեկնածու, ասիստենտ Տիգրան Գևորգյանը և պատմ. գիտ. թեկնածու, ասիստենտ Տիգրան Ղանալանյանը:
Իսկ հանդիպման վերջում ուսանողներն իրենց հուզող հարցերն ուղղել են բանախոսին և ստացել սպառիչ պատասխաններ: