- Գլխավոր
- Նորություններ
- ՌԴ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆ ՎԱՐԴԱՆ ՏՈՂԱՆՅԱՆԸ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հուլիս 21, 2020 | 18:41
ՌԴ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆ ՎԱՐԴԱՆ ՏՈՂԱՆՅԱՆԸ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ հուլիսի 17-ին «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրով ամառային առցանց դպրոցի մասնակիցների համար տեսակապ-դասախոսությամբ է հանդես եկել ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:
Դասախոսության շրջանակում Վարդան Տողանյանն անդրադարձավ հայ-ռուսական հարաբերությունների արդի փուլին՝ մատնանշելով դրանց զարգացման դինամիկան ու արդի փուլի մարտահրավերները:
Բացի դրանից՝ դեսպանը ներկայացրեց երկկողմ և բազմակողմ հարթություններում Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական, տնտեսական փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև պատմեց այն աշխատանքի մասին, որն իրականացվում է դեսպանության կողմից։
Առցանց դասախոսության ընթացքում առանձին անդրադարձ կատարվեց նաև վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությանը և դրա շուրջ տարածաշրջանի երկրների արձագանքին։
ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը պատասխանեց նաև դասախոսության մասնակիցների հարցերին։
Դասախոսության ավարտին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, ամառային դպրոցի ղեկավար պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց Վարդան Տողանյանին հետաքրքիր և բովանդակալից դասախոսության համար։
Հիշեցնենք, որ ամառային դպրոցը մեկնարկել է հուլիսի 15-ին ու գործում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և ՀՀ ԱԳՆ-ի միջև հաստատված համագործակցության շրջանակում: