«ԿՅԱՆՔԻ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԸ ԲԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍԵՐՆ ԵՆ». ԱԼԻՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԵՊՀ հաշվապահական հաշվառման վարչության աշխատավարձերի բաժնի ավագ հաշվապահ Ալինա Ստեփանյանն արդեն 33 տարի է, ինչ աշխատում է ԵՊՀ-ում: Տիկին Ստեփանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ շատ է սիրում իր գործն ու Մայր բուհն ընդհանրապես, սիրով է պատասխանում յուրաքանչյուր զանգին և ամենայն պատասխանատվությամբ վերաբերում ամեն մի հանձնարարությանը:
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅՐԱՊԵՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր մեկնարկել է «Կովկասյան տարածաշրջան. պատմություն, քաղաքականություն և մշակույթ» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը: Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված գիտաժողովը նվիրված էր ամբիոնի նախկին վարիչ, անվանի հայագետ-կովկասագետ, պ.գ.դ., պրոֆեսոր Հայրապետ Մարգարյանի 71-ամյակին:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀԱՐՑԵՐ ՄԵԴԻԱՅԻՑ ԵՎ ՀԱՐՑԵՐ ՄԵԴԻԱՅԻՆ. ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՎ ՆՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօր Ե. Չարենցի անվան դահլիճում իր աշխատանքներն է սկսել «Հարցեր մեդիայից և հարցեր մեդիային. ձևակերպելով նոր իրականություններ» խորագրով գիտաժողովը, որը նվիրված է ՀՀ հանրային հեռուստաընկերության 65 և հանրային ռադիոընկերության 95-ամյակներին:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում ուսանողների հետ։
«ԻՆՉՊԵՍ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԵԿԱՆ, ԵՍ ՆՈՒՅՆՊԵՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ՄԵՐ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ԼԻՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ». ԳԵՎՈՐԳ ԲԱՐՍԵՂՅԱՆ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանի հետ զրուցել ենք ֆակուլտետի ունեցած ձեռքբերումների, միջազգային համագործակցության և զարգացման հեռանկարների մասին:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի և ՈՒԳԸ-ի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել է «Բնօգտագործման և շրջակա միջավայրի պահպանության իրավական հիմնախնդիրները միջազգային և ներպետական համատեքստում» խորագրով երկօրյա աշխատաժողով:
«ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՄԵԾ ԸՆՏԱՆԻՔ Է, ՈՐՏԵՂ ԲՈԼՈՐԸ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԿՐՈՂ ԵՆ». ՏԱԹԵՎ ԴՈՒՆԱՄԱԼՅԱՆ ԵՊՀ մագիստրանտ, իրանագետ, Արևելագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Տաթև Դունամալյանի հետ զրուցել ենք Մայր բուհի ընտրության, իրանագիտության գաղտնիքների և ուսանողական կամավորական աշխատանքների մասին:
ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԸ ՀԱՂԹՈՂ ԵՆ ՃԱՆԱՉՎԵԼ «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՈՉ-ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ» ՈԼՈՐՏՈՒՄ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտներ Մերի Իսկանդարյանը և Լիանա Վանյանն «Ասպիրանտների աջակցության ծրագիր 2021»-ի շրջանակում արժանացել են դրամաշնորհի։
ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱԿՈՒՄԲԻ ԱՌԱՋԻՆ՝ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում գործող բանավեճի մասնագիտացված ակումբն իր գործունեության շրջանակում երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում է մեկշաբաթյա դասընթացներ, որոնց հաջորդում է բուն առաջնության փուլը:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ․ ԵՊՀ ԿԵՆՍԱՔԻՄԻԿՈՍՆԵՐԸ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՆ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԲՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐ՝ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՊՀ-ի ներկայացրած «Բուսական ծագմամբ միացությունների ներուժը սննդի և կերերի արտադրության կոնսերվանտների և նոր կենսաբանորեն ակտիվ հավելումների մշակման ոլորտում» գիտական թեման ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը։