«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ Է, ԵԹԵ ԿԱ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ԵԹԵ ԿԱՆ ՍԵՐ ՈՒ ՆՎԻՐՈՒՄ». ԱՄԱԼԻԱ ԳԱԼՍՏՅԱՆ ԵՊՀ ընդհանուր բաժնի վարիչ Ամալիա Գալստյանն արդեն ավելի քան 30 տարի աշխատում է Մայր բուհում: Համալսարանին, գործին ու գործընկերներին նվիրված տիկին Գալստյանը երկար տարիների բազմավաստակ աշխատանքի համար 2019 թ. պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով: Նրա կարծիքով, յուրաքանչյուր գործի հիմքում պետք է սերը լինի, իսկ Մայր բուհի ջերմությունն էլ զգալու համար պետք է նվիրվել ու զգալ համալսարանական ոգին: Ա. Գալստյանի հետ զրուցել ենք համալսարանական գործունեության, ի հայտ եկած դժվարությունների, ընտանիքի և այլ թեմաների մասին:
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի հանրային ռադիոյում այսօր տեղի է ունեցել Հանրային ռադիոյի և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի համատեղ կազմակերպած «Ռադիոլրագրության վարպետություն» աշնանային դպրոցի փակման արարողությունը:
ԵՊՀ-Ն ԵՎ «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանն այսօր համագործակցության հուշագիր են կնքել:
«ՈՒՐԻՇ ՈՉ ՄԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԱՍՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ՄԱՐԴ ԴԱՌՆԱԼ, ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է ԳԾՈՒՄ ԱՅԴ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ». ԱԼԵՔՍԱՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ 2005 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ՝ համաշխարհային տոնացույցում ավելացվել է ևս մեկ օր՝ Փիլիսոփայության օրը, որը նշվում է նոյեմբերի 3-րդ հինգշաբթին: Ամեն տարի ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում նշվում է Փիլիսոփայության մասնագիտական օրը՝ ընդգծելով դրա կարևորությունը յուրաքանչյուր անհատի ու ընդհանրապես մարդկության կյանքում:
ԱՅՍՕՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է 1946 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում անցկացված Ուսանողների համաշխարհային կոնգրեսի որոշմամբ աշխարհի մի շարք երկրներում այսօր նշվում է Ուսանողների միջազգային օրը:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՝ «ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԿՐԹԱԿԱՆ ՊԱՐԳԵՎ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐ ԵՊՀ ուսանող Գարիկ Պետրոսյանը հաղթող է ճանաչվել գլխավոր մրցանակ «Գրան պրի» անվանակարգում:
ԵՊՀ-Ն ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ (ԱՊՀ) ԵՐԿՐՆԵՐԻ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ II ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ Հոկտեմբերին Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվել է ավանդական դարձած «Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների լեզվական քաղաքականությունը» խորագրով II միջազգային կոնգրեսը։
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը հայտարարություն է տարածել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ` ներկայացնելով նկատառումներ նախագծի առավել խնդրահարույց դրույթների առնչությամբ:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԱԿՈՒՄԲ ԵՊՀ Հովհաննես Ադամյանի անվան սրահում այսօր տեղի է ունեցել Իրավագիտության ֆակուլտետում հիմնադրված մասնագիտական անգլերենի ակումբի բացման հանդիսավոր արարողությունը:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՅՍՈՒՀԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ ԵՆ ԴԵՂԵՐԻ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՒՄ ՈՒ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում այսօր տեղի է ունեցել Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոնի բացման արարողությունը: