Համակարգչային գիտության և ՏՏ ոլորտի զարգացման նոր հեռանկար․կնքվել է համագործակցության հուշագիր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյանն այսօր ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր՝ միավորելու ջանքերն ու ռեսուրսները երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում և կատարելու գիտահետազոտական համատեղ աշխատանքներ, տարբեր ծրագրեր ու նախագծեր։
ԵՊՀ գիտնականներն ուսումնասիրում են դարչինի եթերայուղի մանրէասպան ազդեցությունը ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում, ուսումնական գործընթացին զուգահեռ, կատարվում են նաև գիտահետազոտական տարբեր աշխատանքներ, որոնց արդյունքները հոդվածների տեսքով ներկայացվում են գիտական հանրությանը՝ դրանով իսկ նպաստելով համալսարանի միջազգայնացմանն ու միջազգային բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում համալսարանականների գիտական հրապարակումների թվաքանակի աճին:
Նպաստավոր պայմաններ ԵՊՀ-ում՝ ասպիրանտների գիտահետազոտական աշխատանքների խթանման համար Ասպիրանտների և երիտասարդ գիտնականների համար ԵՊՀ-ն, համաձայն համալսարանի զարգացման ռազմավարական ծրագրով ամրագրված դրույթների, իրականացնում է աջակցության տարբեր ծրագրեր՝ շարունակաբար բարելավելով գիտական միջավայրը և նպաստավոր պայմաններ ստեղծելով գիտահետազոտական աշխատանքների խթանման համար։
«Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող KPI4HE նախագծի մեկնարկային աշխատաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ-ում մեկնարկեց «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» (KPI4HE) նախագիծը:
ԵՊՀ-ն այսուհետ կանդամակցի Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությանը Կարևորելով Հայաստանի տնտեսության երկարաժամկետ զարգացման գործում հանքարդյունաբերության ոլորտի, ընդերքի ռացիոնալ ու համալիր օգտագործման դերակատարությունը, ինչպես նաև այդ ուղղությամբ տարվող երկրաբանական ուսումնասիրությունների բնագավառում Երևանի պետական համալսարանի կուտակած հարուստ փորձի փոխանցումն ու պոտենցիալի ներդրումը՝ Երևանի պետական համալսարանը միացել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության գործունեությանը՝ դառնալով միության անդամ։
Ինժեների մասնագիտությունը՝ Էլեն Մնացականյանի աչքերով ԵՊՀ-ում ուսանողները ստանում են հարուստ գիտելիքներ, ձեռք բերում ընդհանրական ու մասնագիտական կարողություններ և փորձառություն: Մասնագիտական հմտությունների ձեռքբերման ճանապարհին ԵՊՀ ուսանող Էլեն Մնացականյանն ընդգրկված է հետազոտական և գիտակրթական մի շարք ծրագրերում:
Օրգանիզմում թթուների հավասարակշռությանն առնչվող հարցերը՝ ԵՊՀ ասպիրանտի ուսումնասիրության տիրույթում Երևանի պետական համալսարանի առաջնահերթություններից է երիտասարդ հետազոտողների ներգրավվածության ապահովումը գիտահետազոտական աշխատանքներում: Այդ նպատակով համալսարանականների համար ստեղծվում է ակադեմիական անհրաժեշտ միջավայր (նորագույն սարքավորումներով համալրված լաբորատորիաներ, գիտահետազոտական կենտրոններ և տեխնոլոգիական ռեսուրսներ)՝ արդիական հետազոտություններ կատարելու, նոր գաղափարներ ուսումնասիրելու և ստեղծելու համար:
Հեռավար լաբորատորիան՝ Հայաստանի և արտերկրի մաթեմատիկոսներին միավորող հարթակ ԵՊՀ-ում հիմնադրված Գենտի համալսարանի (Բելգիա) մաթեմատիկական անալիզի և դիֆերենցիալ հավասարումների կենտրոնի լաբորատորիայում օտարերկրյա երեք հետազոտողներ հետդոկտորական կրթության շրջանակում կատարում են մի շարք հետազոտություններ, որոնք հնարավորություն կտան գիտնականներին կանխատեսելու նաև բնական աղետները։
Հետազոտության օբյեկտը՝ շրջանաձև տնտեսություն. ոլորտն առաջինը ուսումնասիրողներից մեկը ԵՊՀ դասախոսն է Շրջանաձև տնտեսության զարգացումը ԵՄ առաջնահերթություններից է, սակայն ՀՀ-ում դրա վերաբերյալ տնտեսագիտական վերլուծություններ գրեթե չկան: ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ, տ.գ.թ., դոցենտ Վարդան Ալեքսանյանը, համագործակցելով Գերմանիայի և Ռումինիայի գործընկերների հետ, գիտական հոդված է հրապարակել «Sustainability» միջազգային պարբերականում:
Գիտական խումբն առաջարկել է ջրի մաքրման նոր մեթոդ Ջուրը մարդկային կենսագործունեության և քաղաքակրթության կարևորագույն ռեսուրսներից մեկն է։ Խմելու, ոռոգման, ինչպես նաև բնական էկոհամակարգում շրջապտույտի ենթարկվող ջրերը չեն բավարարում մաքրության գլոբալ չափանիշներին: ԵՊՀ երիտասարդ գիտնականները, ինչպես նաև ՀՀ գիտական այլ հաստատությունների հետազոտողներ համատեղ մշակել են նախագիծ, որտեղ առաջարկել են նոր, անվտանգ, մատչելի մեթոդներ՝ միտված էկոհամակարգում ջրի բնականոն շրջապտույտ ապահովելուն և շրջակա միջավայրի «առողջությանը» նպաստելուն։