ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՕՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում այսօր մասնագիտական կողմնորոշման օր էր։
«ԹԱՏՐՈՆԻՑ ՕՊԵՐԱ»՝ ԻՏԱԼԵՐԵՆՈՎ. ԵՊՀ-Ն ՀԱՄԱԼՐՈՒՄ Է «ԻՏԱԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ՇԱԲԱԹԸ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՊՀ Եղիշե Չարենցի անվան դահլիճում այսօր «Իտալերեն լեզվի շաբաթը» միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել ուսանողական միջոցառում՝ «Թատրոնից օպերա» խորագրով:
ԵՊՀ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԼՅՈՒՎԵՆԻ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՌՕՐՅԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ Լյուվենի Կաթոլիկ համալսարանում (Բելգիա) հոկտեմբերի 15-17-ին տեղի է ունեցել «Էրազմուս+ PRINTeL»-ի «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով» ծրագրի հերթական վերապատրաստումը «Բաց կրթական ռեսուրսներ» թեմայով։
«ՈՐՊԵՍ ԿԱՆՈՆ, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄՏՔԵՐՆ ՈՒ ԳԱՂԱՓԱՐՆԵՐՆ ՈՒՆԵՆՈՒՄ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ, ԻՍԿ ԱՎԵԼԻ ՓՈՐՁԱՌՈՒՆԵՐԸ՝ ՆՊԱՍՏՈՒՄ ԴՐԱՆՑ ԻՐԱԳՈՐԾՄԱՆԸ». ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում այսօր հյուրընկալվեցին Թաթուլ Կրպեյանի անվան թիվ 62 ավագ դպրոցի աշակերտները:
«ՌՈՒՍԵՐԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԳԱՆՁԱՐԱՆՈՒՄ ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄՆ ՈՒՆԵՑԱԾ ԼԵԶՈՒ Է». ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Ռուսագիտությունը XXI դարում. զարգացման միտումները և ուղղությունները» խորագրով միջազգային գիտաժողովի բացումը: Գիտաժողովի կազմակերպիչներն էին ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը և Երևանում Ռուսաստանի գիտության և կրթության կենտրոնը:
«ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ԱՐՁԱԳԱՆՔ». ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր ԱՄՆ ֆեդերալ կառավարությունում 30 տարվա և իրավապահ համակարգում շուրջ 25 տարվա աշխատանքային փորձ ունեցող Վարդան Վիկտոր Վարդանյանը հանդես է եկել «Մտավոր սեփականության իրավունքների խախտումներ. մարտահրավերներ և արձագանք» խորագրով դասախոսությամբ:
ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ 90 ՏՈԿՈՍՆ ԱՌԱՆՑ ՍՆԿԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԿԵՑՈՒԹՅԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՊՐԵԼ, ԵՎ ԴԱ ՊԵՏՔ Է ՊԱՐՏԱԴԻՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ. ԳԻՏԱԺՈՂՈՎ ՀԱՀ-ՈՒՄ Հոկտեմբերի 20-23-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել «Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» թեմայով գագաթնաժողովը:
ԲԵՐԳԵՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ԵՊՀ ԱՅՑԵԼՈՒ ՊՐՈՖԵՍՈՐ ՆԻԼՍ-ԿՈՐԵ ԲԻՐԿԵԼԱՆԴԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԿԵՆՍԱԲԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ Հերթական անգամ ԵՊՀ է այցելել Բերգենի համալսարանի և ԵՊՀ այցելու պրոֆեսոր ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի կողմից հաստատված «18T-1F261» ծածկագրով «Արքեաների կենսաբազմազանությունը և էկոլոգիական գործառույթը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի երկրաջերմային աղբյուրներում» թեմայի խորհրդատու Նիլս-Կորե Բիրկելանդը:
ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՊՀ ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԿԵՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՈՒՄ ԱՆՎՃԱՐ Է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով՝ Ապրիլյան քառօրյա մարտերին մասնակից ԵՊՀ բոլոր ուսանողներին ԵՊՀ ուսանողական հանրակացարանում կեցության ծառայությունը մատուցվում է անվճար հիմունքներով, իսկ այլ բուհերի՝ մարտերին մասնակից ուսանողներին՝ 30 % զեղչով:
ԵՊՀ ԼՅՈՒԴՎԻԳ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ ԵՆ ՆՈՐԵՐՈՎ ԵՊՀ Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ 100-ամյակի կապակցությամբ աշխարհի տարբեր երկրներից և ՀՀ տարբեր կազմակերպություններից ստացած նվերների ցուցադրություն: