ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 94 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի իրավաբան Օլիմպիա Գեղամյանն այսօր մասնագիտական թեմայով դասախոսություն է կարդացել Երևանի հ. 94 ավագ դպրոցի իրավաբանական հոսքի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար:
ԱՐՏԵՄ ՕԳԱՆՈՎԸ ԵՎ ԱՌՆԱԿ ԴԱԼԱԼՅԱՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի («Fast») կողմից կազմակերպված Գլոբալ նորարական ֆորումի («GIF») շրջանակում ԵՊՀ-ում այսօր դասախոսություններով հանդես են եկել ՌԴ Սկոլկովոյի գիտության և տեխնիկայի ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օգանովն ու Փարիզի վիճակագրության և տնտեսագիտության կառավարման ազգային դպրոցի պրոֆեսոր Առնակ Դալալյանը:
ՎԱԼԼԵՏԱՅՈՒՄ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ «ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ. ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՕՐԻՆԱԿՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԶԵԿՈՒՑՄԱՄԲ Մալթայի մայրաքաղաք Վալլետայում հոկտեմբերի 9-10-ը տեղի է ունեցել Հանդուրժողականության և խաղաղության գլոբալ խորհրդի և Մալթայի համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված «Հանդուրժողականության միտումները բարձրագույն կրթության մեջ» խորագրով միջազգային համաժողով:
ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏՎԱԾ ԴԱՍԵՐՆ ՈՒ ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ԵՊՀ սև շենքի դահլիճում հոկտեմբերի 16-ին ԵՊՀ ուսանողները հանդիպեցին Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ Հրանտ Սարկիսովի, Շուլի Հակոբյանի, Սեյրան Մարգարյանի և քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբոր՝ Ժորա Աբգարյանի հետ:
««ԱՍՏՂԱԹԱՓՆ» ԻՄ, ՔՈ, ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ԵՐԱԶԱՆՔՆԵՐՆ ԵՆ, ՈՐՈՆՔ ՄԻ ՕՐ ԿԱՏԱՐՎԵԼՈՒ ԵՆ». ԱՄԱԼՅԱ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի ասպիրանտ, լեզվաբան, գրականագետ, գրող Ամալյա Սողոմոնյանի հետ զրուցել ենք ժամանակակից գրողների, առաջին գրքի և գրական գործունեության մասին:
«ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԳՆԱԾ Է ԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ». ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հեռուստաստուդիայում այսօր տեղի է ունեցել գիտաժողով՝ «Ժուռնալիստիկա և հաղորդակցություն» խորագրով:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀԱՅՏՆԵԼ Է ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը ներկայացրել է իր նկատառումները ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ Նախագիծ) մասին:
ԽՈՆԱՐՀՈՒՄԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՎԱ ԵՎ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ 20-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Հայ մամուլի օրվա և Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ այսօր տեղի է ունեցել խոնարհումի արարողություն հայ առաջին տպագիր պարբերականի՝ «Ազդարարի» հիմնադիր Հարություն քահանա Շմավոնյանի կիսանդրու մոտ:
ԵՊՀ-Ն ԱՋԱԿՑԵԼՈՒ Է ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԻՐ ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով՝ այսուհետ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ԵՊՀ ուսանողներին տրամադրվելու է մասնագիտական աջակցություն:
«ԱՐՓԱ» ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԵՊՀ-ԻՆ Է ՆՎԻՐԵԼ «HANNA INSTRUMENTS» ԵՐԿԻՈՆԱՆԻ ԻՈՆՈՄԵՏՐ «Արփա» ինստիտուտը ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնին է նվիրել «Hanna instruments» երկիոնանի իոնոմետր: