ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՏԻՄ-ԵՐԻՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Ջրօգտագործման թույլատվությունների հայտերի վերաբերյալ ՏԻՄ-երին ծանուցելու մասին» քաղաքականության համառոտագրի նախագծի կլոր սեղան-քննարկում:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍ ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԸ ԹԲԻԼԻՍԻԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը՝ որպես հրավիրյալ դասախոս, հունիսի 14-ին Թբիլիսիի պետական համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ:
ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ «CONTROLLABILITY OF DYNAMICAL SYSTEMS» («ԴԻՆԱՄԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ») ԳԻՐՔԸ՝ ՆՎԵՐ ԵՊՀ-ԻՆ ՀՀ նախագահի նստավայրում հունիսի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի մրցանակների հանձնման արարողությունը:
ԵՊՀ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է Խաղաղության և հանդուրժողականության միջազգային կազմակերպության պատվիրակությանը՝ ի դեմս նախագահ պարոն Ահմադ Ալջարուանի, և ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն.Գ. պարոն Մուհամմադ ԱլԶաաբիին:
«ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՄԱՆՐԷԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնում այսօր մեկնարկել է «Բացահայտելով մանրէաբանությունը» խորագրով եռօրյա դասընթացը, որին մասնակցում են բարձր դասարանների աշակերտներ և բակալավրիատի ուսանողներ։
ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻԱՑԻՈՆ ՖԻԶԻԿԱՅԻ ՈՒ ՆՅՈՒԹԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ. ԿՈՆՖԵՐԱՆՍ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր մեկնարկել է «Nuclear and Radiation Physics and Materials» («Միջուկային և ռադիացիոն ֆիզիկա և նյութեր») խորագրով միջազգային քառօրյա կոնֆերանսը:
ԵՊՀ ՇԱԽՄԱՏԻ ԹԻՄԸ՝ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհրդի 25-րդ տարեդարձին և Տիգրան Պետրոսյանի 90-ամյակին նվիրված շախմատի մրցաշարում ԵՊՀ շախմատի թիմը գրավել է առաջին հորիզոնականը:
ԵՊՀ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ու ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնն այսօր կազմակերպել էին «ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների հնարավորությունների կիրառումը ՀՀ աշխատաշուկայում» խորագրով միջոցառում:
ԱՄՓՈՓՎԵՑ «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ՁԱՅՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ ԵՊՀ մշակույթի կենտրոնում ավարտին մոտեցավ երիտասարդ ստեղծագործողների մշակութային մրցույթ-փառատոնը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՋՈԿԱՏԱՎԱՐՆԵՐ ԿՆԵՐԳՐԱՎՎԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԳԻՍՏԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ ՀՀ կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության նախարարության նախաձեռնությամբ հունիսի 19-ից մինչև օգոստոսի 15-ը Ծաղկաձոր և Հանքավան քաղաքներում նախատեսվում է կազմակերպել դպրոցականների ամառային հանգիստ: