«ՁԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԻՍՊԱՆԵՐԵՆԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՆ ԻՍԿԱՊԵՍ ՏՊԱՎՈՐԻՉ ԵՆ». ՄԱԴՐԻԴԻ ԿՈՄՊԼՈՒՏԵՆՍԵԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ «Erasmus+» ծրագրի շրջանակում ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնն այս օրերին հյուրընկալում է Մադրիդի Կոմպլուտենսեի համալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկան Էուխենիո Լուխանին:
ԵՊՀ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ՄԵՆՈՒԱ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր:
«ԱՆՀԱՏԻՆ ՊԵՏՔ Է ԱՌԱՋ ՄՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՁԳՏՈՒՄԸ, ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ՕՐ ԶԱՐԳԱՆԱԼ». «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԴՈՆՑ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Հովհաննես Ադոնցը «Հանրապետության լավագույն ուսանող-2018» մրցույթում բակալավրի կրթական ծրագրով բնագիտական ոլորտում զբաղեցրել է առաջին տեղը։ ՀՀ ԿԳ նախարարի կողմից նա պարգևատրվել է հավաստագրով և միանվագ անվանական կրթաթոշակով:
ԿԱՐԵԼԻ Է ԱՐԴՅՈ՞Ք ԱՊՐԵԼ ԱՌԱՆՑ ՍՏԻ Այսօր ապրիլի մեկն է՝ Ծիծաղի օրը, որը նշվում է ամբողջ աշխարհում: Ապրիլի մեկին զվարճանալու նպատակով ընդունված է կատակել հարազատների ու ծանոթների հետ։ Կատակը որոշակի սուտ է ենթադրում, որը, եթե այս դեպքում ներելի է, ուրիշ դեպքերում խիստ դատապարտվում է։
ԱՅՑ «ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆ» ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈւԹՅՈւՆ ԵՊՀ պատմության և եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետների Ուսանողական գիտական ընկերությունների համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվեց այց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն:
Ծանոթացում ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի գործունեության հետ Մարտի 4-19-ի ընթացքում ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ոևսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ ֆակուլտետի միջանցքում ՈՒԳԸ անկյուն էր ստեղծվել` ուսանողներին կառույցի վերաբերյալ տեղեկություն ներկայացնելու համար:
ԱՅՑ ՊԱՏՄՈւԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ Փետրվարի 27-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ ֆակուլտետի ուսանողները այցելեցին Հայաստանի պատմության թանգարան:
ԳՐՔԱՀԱՎԱՔ` ԲԱՂՐԱՄՅԱՆ ԳՅՈւՂԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ Մարտի 5-ից մինչև 15-ը ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈւԳԸ-ի և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվեց գրքահավաք` Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցի գրադարանի համար:
ՀԱՎԵՐԺՈւԹՅՈւՆԻՑ ԴԵՊԻ ԺԱՄԱՆԱԿ (ՀԻՆ ԵԳԻՊՏՈՍԻՑ ԴԵՊԻ ՀԻՆ ՀՈւՆԱՍՏԱՆ) ԵՊՀ պատմության Ֆակուլտետի ՈւԳԸ-ի նախաձեռնությամբ մարտի 19-ին ֆակուլտետում շարունակվեց «Հավերժությունից դեպի Ժամանակ (Հին Եգիպտոսից դեպի Հին Հունաստան)» խորագրով երկօրյա դասախոսությունը։ Դասախոսության բանախոսն էր «Արեգնազան» կրթահամալիրի մանկավարժ, ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս Արա Աթայանը:
ՀԻՆ ԱՍՏՎԱԾՆԵՐԸ ԵՎ ՄԱՐԴԻԿ Դեռևս հին ժամանակներում մարդիկ, չկարողանալով հասկանալ բնության շատ երևույթներ՝ կայծակ, ջրհեղեղ, երկրաշարժ, հորինում էին գերբնական բացատրություններ: