«ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԵՏ ԵՎ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԴՐԱ ԿՐԹԱԿԱՆ ԴԵՐԸ».ՍԵՄԻՆԱՐ- ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Տեսնել անցյալն ինչպես ներկան» խորագրով միջոցառում:
ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՐՍԵՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արսեն Բաբաջանյանը նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր:
ԳՈՌ ՆԱԶԱՐՅԱՆԸ՝ ԵՊՀ-ՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԵՎ «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՍ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ysu.am-ը զրուցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ, «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի հավաքագրման և ներգրավման թիմի ղեկավար Գոռ Նազարյանի հետ:
«ՄԱՐԴԸ ՉՊԵՏՔ Է ՎԱԽԵՆԱ ԻՐ ՍԽԱԼՆԵՐԻՑ, ԱՅԼ ԸՆԴՈՒՆԻ ԴՐԱՆՔ ՈՒ ՓՈՐՁԻ ՇՏԿԵԼ». «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՄԱՐԻԱՆԱ ԲՈՑԻՆՅԱՆ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Մարիանա Բոցինյանը «Հանրապետության լավագույն ուսանող-2018» մրցույթում մագիստրոսի կրթական ծրագրով հայագիտության ոլորտում զբաղեցրել է 1-ին տեղը:
«ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐ» ԵՎ «ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ» ՖԻԼՄԵՐԻ ԴԻՏՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի համանուն ստեղծագործությունների հիման վրա էկրանավորված «Մի կաթիլ մեղր» խաղարկային և «Շունն ու կատուն» առաջին մուլտիպլիկացիոն ֆիլմերի դիտում- քննարկումը:
ԿԵՂԾ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ԱՆԱՐԳԱՆՔԸ ՊԱՏԺԵԼԸ՝ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՄԵԴԻԱԴԱՇՏԻ ՀՂԿՈՒՄ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքի համալրում, ըստ որի՝ կեղծ տեղեկատվություն տարածելը և լրատվական դաշտում երկրի ղեկավարության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը պատժվելու են օրենքի խստությամբ։
ԵՊՀ ԵՐԵՔ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԻՆ ԻՐԵՆՑ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ Երևանի «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտներն այսօր այցելեցին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման, իրավագիտության ու եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետներ:
ՔԵՆԻԱՑԻ ՈՒՍՈՒՑԻՉԸ ԴԱՐՁԵԼ Է «GLOBAL TEACHER PRIZE» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ Քենիայի գյուղերից մեկի ուսուցիչը, որն իր աշխատավարձի մեծ մասը նվիրաբերում է աշակերտներին օգնելու համար, դարձել է տարվա լավագույն ուսուցիչն աշխարհում՝ ստանալով մեկ միլիոն դոլար պարգևավճար։
ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԴԱՍԱԽՈՍՆ ԻՐ ՍՏԱՑԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՓՈԽԱՆՑՈՒՄ է ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ «ERASMUS+ PRINTeL» նախագծի դասախոսների վերապատրաստման շրջանակում ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի ուսումնական նոր տեխնոլոգիաների լաբորատորիայի ղեկավար Արթուր Ավագյանը մասնակցել է Ավստրիայի Գրաց քաղաքի Յոաններում կիրառական գիտությունների համալսարանում տեղի ունեցած «Համակցված դասավանդում և ուսուցում» խորագրով դասընթացին և այժմ վերապատրաստում է իր գործընկերներին:
«ՀԱՋՈՂԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՄԻԱԿ ԲԱՑԱՐՁԱԿ ՉԱՓԱՆԻՇԸ ՆՊԱՏԱԿԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՆԴԵՊ ԱՆԿԵՂԾ ՍԵՐՆ Է։ ՍԻՐԻ՛Ր, ՈՐ ՀԱՋՈՂԱԿ ԼԻՆԵՍ». «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԱԴԱՆԱ ՔԵՇԻՇՅԱՆ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ուսանողուհի Ադանա Քեշիշյանը «Հանրապետության լավագույն ուսանող-2018» մրցույթում մագիստրոսի կրթական ծրագրով բժշկության ոլորտում զբաղեցրել է 1-ին տեղը: