ԵՊՀ-ն ամրապնդում է գործընկերային կապերը Վարշավայի համալսարանի հետ Երևանի պետական համալսարանում հյուրընկալվեց Վարշավայի համալսարանի Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի (Լեհաստան) պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր բարձրացնել իրազեկվածությունը կենտրոնի վերաբերյալ և քննարկել համագործակցության հեռանկարները:
ԵՊՀ աստղադիտարանում կայացավ գիտությունն ու արվեստը համատեղող միջոցառում Աշխարհահռչակ հայ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի անունը կրող ԵՊՀ աստղադիտարանում տեղի ունեցավ «Արվեստը և տիեզերքը» խորագիրը կրող միջոցառումը, որը նվիրված էր աստղադիտարանի հիմնադրման 90-ամյակին և մեծ գիտնականի 115-ամյակին։
«Հուշարձան Մանուկ Աբեղյանին»․ գրքի շնորհանդես և հանրապետական գիտաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցան «Հուշարձան Մանուկ Աբեղյանին» գրքի շնորհանդեսը և «Աբեղյանական ընթերցումներ» հանրապետական 4-րդ գիտաժողովը:
ԵՊՀ հետազոտողները մասնակցել են Թբիլիսիում կայացած համաժողովին Ս.թ. նոյեմբերի 20–22-ը «Caucasus Barcode of Life» («CaBol») ծրագրի շրջանակում Թբիլիսիում տեղի է ունեցել համաժողով՝ «Ընթացիկ միջազգային համագործակցության շրջանակում Կովկասի կենսաբազմազանության ուսումնասիրությունը» խորագրով:
Մագիստրոսական ծրագրի դիմելու հնարավորություններ Եվրոպայի քոլեջում ԵՊՀ-ում անցկացվեց տեղեկատվական հանդիպում, որի ժամանակ ուսանողները ծանոթացան Եվրոպայի քոլեջի (Նատոլին) առաջարկած մագիստրոսական ծրագրին, տրամադրվող կրթաթոշակի փաթեթներին, մասնագիտական աճի, որակյալ կրթության և ընձեռվող այլ հնարավորություններին։
«Աստղերու հաւատքով» գիրքը՝ ընթերցողի և հեղինակի քննարկման տիրույթում ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ ամերիկահայ հասարակական-քաղաքական գործիչ, մտավորական, գրող Վիգէն Յովսէփեանի «Աստղերու հաւատքով» գրքի քննարկումը, որի ժամանակ ուսանողները հնարավորություն ունեցան գրքից ստացած իրենց տպավորություններն արտահայտելու և հետաքրքրող հարցերն ուղղելու հեղինակին։
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները հաղթող են ճանաչվել միջազգային օլիմպիադայում ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները Մաղտըմգուլիի անվան թուրքմենական պետական համալսարանի կազմակերպած քիմիայի միջազգային 2-րդ օլիմպիադայում գրավեցին մրցանակային տեղեր, որի համար նրանք արժանացան Թուրքմենստանի կրթության նախարարության հավաստագրերի։
Սյունիքի պատմական Արևիք (Մեղրի) գավառի պատմամշակութային ժառանգությունն ու հարևան երկրների հետ միջմշակութային կապերը՝ գիտնականների հետազոտության առանցքում Ս.թ. նոյեմբերի 17-18-ը Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում տեղի ունեցավ «Արևիք (Մեղրի). պատմամշակութային ժառանգություն և միջմշակութային կապեր» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցեցին գիտնականներ ու գիտաշխատողներ Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից և Բուլղարիայից:
«Համահայկական գիտաժողով-2023»-ը՝ գիտության տարբեր ճյուղերի հատման կետ Նոյեմբերի 17-22-ը ԵՊՀ-ում անցկացվում է «Համահայկական գիտաժողով-2023»-ը, որի նպատակն է խթանել գիտության տարբեր ոլորտների զարգացումը, ամրապնդել և ստեղծել նոր կապեր գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների ու համալսարանների միջև՝ նպաստելով միջգիտակարգային հետազոտությունների և միջառարկայական կապերի հաստատմանն ու զարգացմանը:
ԵՊՀ ռեկտորի շնորհավորական ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ Սիրելի՛ ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Դուք մեր երկրի ներկան ու ապագան եք, մեր համալսարանական լավագույն ավանդույթների շարունակողն ու նորը ստեղծողը։