Աստղաֆիզիկոս Դմիտրի Խանգուլյանը դասախոսություններ է կարդացել ԵՊՀ-ում ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի կոնֆերենց դահլիճում «Քվանտային հաշվարկի ներածություն» խորագրով դասախոսություններ է կարդացել հայազգի աստղաֆիզիկոս, Ռիկիոյի համալսարանի (Ճապոնիա) դասախոս, պրոֆեսոր Դմիտրի Խանգուլյանը:
Ուրուգվայի Հանրապետության դեսպանը՝ ԵՊՀ-ում ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ՀՀ-ում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Աուգուստո Ռոզենբրոկ Բիդարտը հանդես եկավ «Դեսպանի պատկերացումները, Ուրուգվայի դիվանագիտությունը և 21-րդ դարի մարտահրավերները» թեմայով դասախոսությամբ, որի շրջանակում քննարկվեցին նաև համագործակցության նոր ուղիներ:
Մասնագիտական գրականության թարգմանության արդի հիմնախնդիրները. պանելային քննարկում ԵՊՀ-ում ԵՊՀ ISTC ինովացիոն կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ պանելային քննարկում «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարի» կրթական, գիտական նշանակության, ինչպես նաև այդ ծրագրի շրջանակում հայերեն թարգմանված գրքերի թարգմանական խնդիրների շուրջ:
Սան Խոսեի պետական համալսարանում կրթությունը շարունակելու հնարավորություն ԵՊՀ ուսանողների համար ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» և քիմիայի ֆակուլտետի «Նյութագիտություն» մագիստրոսական ծրագրերի լավագույն ուսանողներն արժանացան կրթաթոշակի։
Համագործակցության նոր ուղիներ Հարավային Կորեայի Յոնգնամի համալսարանի հետ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնը հյուրընկալեց Հարավային Կորեայի Յոնգնամի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Յոնգ-Շիկ Կիմին, որը հանդես եկավ դասախոսությամբ՝ նվիրված վտանգված բույսերից մեկի` Կարմիր գրքում ընդգրկված սղոցի ցեղի չինական տեսակների տարածվածությանն ու պահպանմանը։
ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նոր նախագահն է Էդգար Չախոյանը ԵՊՀ արհեստակցական կազմակերպության 6-րդ հերթական համաժողովի ավարտին տեղի ունեցավ նորընտիր Արհկոմիտեի անդրանիկ նիստը, որի ժամանակ բաց քվեարկությամբ կազմակերպության նոր նախագահ ընտրվեց Էդգար Չախոյանը՝ 5 տարի ժամկետով:
ԵՊՀ ներկայացուցիչները մասնակցել են Լեհաստանում կայացած հանդիպմանը «Էրազմուս+» ծրագրի «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» («T-GREEN») նախագծի շրջանակում ս.թ. նոյեմբերի 21-24-ը Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացվել է հանդիպում, որին մասնակցում էին ծրագրի կոնսորցիումի մասնակից 17 բուհերի և այլ կառույցների ներկայացուցիչները:
Դպրոց-բուհ-աշխատաշուկա շղթայական կապի խաչմերուկում. կայացել է «BioExpo» ցուցահանդեսը ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում արդեն երրորդ անգամ անցկացվեց «BioExpo»-ն՝ նպատակ ունենալով մասնակիցներին իրազեկելու Կենսաբանության ֆակուլտետի կրթական և գիտահետազոտական գործունեության, մասնագիտական աճի հնարավորությունների մասին, տրամադրելու աշխատաշուկայի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև նպաստելու աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը:
Գիտական հետազոտություն՝ միտված հակաքաղցկեղային դեղամիջոցների արդյունավետության բարձրացմանը Հակաքաղցկեղային դեղերի համատեղ կիրառությունը, բացի քաղցկեղային օջախների վրա ազդելուց, շատ հաճախ վնասում է նաև առողջ օրգանները և հյուսվածքները: Այդպիսի համակցությունների առավել անվնաս չափաբաժիններ ստեղծելու նպատակով ԵՊՀ կենսաբաններն ուսումնասիրում են բլեոմիցին-ցիսպլատին հակաքաղցկեղային համակցված քեմոթերապիայի ազդեցությունը լյարդի և ուրցագեղձի վրա:
Բիզնեսի թվայնացումը՝ զարգացման ժամանակակից ռազմավարական ուղղություն ԵՊՀ–ում «Վիվա-ՄՏՍ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը հանդես եկավ «Բիզնեսի թվայնացումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով հանրային դասախոսությամբ, որի նպատակն էր ուսանողներին ներկայացնել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, բիզնես գործընթացներում թվային վերափոխումների անառարկելի անհրաժեշտության և կարևորության հարցերը։