ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԵՊՀ ՕԼԻՄՊԻԱԴԱ- 2019»-Ի ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից իրականացվող ամենամյա օլիմպիադային այս տարի մասնակցել են 2732 աշակերտներ: Այսօր ամփոփվել են առաջին փուլի արդյունքները:
ԵՊՀ ԹԻՄԸ ԿՐԿԻՆ ԱՌԱՋԻՆՆ Է ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐԲԻՏՐԱԺ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԸ Մարտի 23-24-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում Եվրոպայի խորհրդի և «ԷյԴիԱր փարթներս» ընկերության կողմից կազմակերպված արբիտրաժ դատախաղ-մրցույթին մասնակցել են համալսարանական երկու թիմեր, որոնցից մեկը զբաղեցրել է առաջին հորիզոնականը:
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ «ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՎՐԱ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) և «PMI Science»-ի աջակցությամբ Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում մարտի 12-ին տեղի է ունեցել Ասպիրանտների աջակցության ծրագրի մրցանակաբաշխություն: Այդ մրցանակաբաշխությանը ԵՊՀ-ից հաղթող է ճանաչվել Կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտ Մերի Արզումանյանը:
ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԱՐԹԻԿԻ ԹԻՎ 1 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ մարտի 24-ին կազմակերպվել էր բարեգործական այց Արթիկի թիվ 1 հատուկ դպրոց, որտեղ հաճախում են մտավոր և ֆիզիկական տարբեր խնդիրներ ունեցող երեխաներ:
«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ»․ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ-ն այսօր հյուրընկալել էր «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press - The New York Times» գրքի հեղինակներին՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության միաբան, գերաշնորհ հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանին և ավստրալահայ գործիչ Արա Քաթիբյանին, որոնք նախ հանդիպեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, այնուհետև Պալեանների անվան դահլիճում հանդես եկան գրքի կազմման և հրատարակման մասին ելույթով։
ՏՆՏԵՍԱՊԵՍ ԶԱՐԳԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ. ԱՀ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները» թեմայով դասախոսություն, որի բանախոսն էր Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:
ԱՆԳԻՏԱԿՑԱԿԱՆԸ ԳԻՏԻ ԱՅՆ, ԻՆՉ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԺՎԱՐԱՆՈՒՄ Է ՀԱՍԿԱՆԱԼ. ԶՐՈՒՅՑ ՀՈԳԵԲԱՆԻ ՀԵՏ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոնի դոցենտ Վլադիմիր Միքայելյանը պատմում է քրիստոնեության, անգիտակցականի գիտակցման, մանկական տրավմաների և կյանքի զարգացման գործընթացի մասին:
«ԻՆՉՊԵՍ ԳՐԵԼ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ». ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում այսօր տեղի «Ինչպես գրել գիտական աշխատանք» խորագրով սեմինար-քննարկում:
ԵԹԵ ՈՉ ԵՍ, ԱՊԱ Ո՞Վ. «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՊԱՏՄԵՑԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր հանդիպում «Դասավանդի՛ր, Հայաստան» առաջնորդության զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ։
«ՄԻ՛ ԸՆԿՐԿԵՔ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՋԱՆՔ ԹԱՓԵՔ ՈՒ ԿՀԱՋՈՂԵՔ». ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀՅՈՒՐՆ ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԷՐ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպվող «Հաջողության պատմություններ» հանդիպումների շարքի շրջանակում այսօր ուսանողների հարցերին պատասխանեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը: