«ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է ԻՆՔՆԻՐԱՑՄԱՆ ՃԻՇՏ ՈԼՈՐՏ ԳՏՆԵԼԸ». «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԴԱՎԻԹ ԱՔԵԼՅԱՆ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Աքելյանը «Հանրապետության լավագույն ուսանող-2018» մրցույթում բակալավրի կրթական ծրագրով հումանիտար գիտությունների ոլորտում զբաղեցրել է առաջին տեղը: ՀՀ ԿԳ նախարարի կողմից նա պարգևատրվել է հավաստագրով և միանվագ անվանական կրթաթոշակով:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՆԱՐՔՆԵՐԸ ԵՎ ՏԱՐԱԾՎԱԾ ՄԻՖԵՐԸ. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀՅՈՒՐԸ ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆՆ ԷՐ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «Պատերազմի դասեր. տեղեկատվական պատերազմ» խորագրով հանդիպում մեդիա փորձագետ, հայ-ադրբեջանական հակամարտության քարոզչական հարցերի մասնագետ, «Razm.info» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի հետ:
ԱՆՀՆԱՐԻՆ Է ՉՍԻՐԱՀԱՐՎԵԼ ՀԱՄՇԵՆԻՆ. «ՀԱՄՇԵՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐՈՒՄ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ ՀՀԻ հայ-օսմանական առնչությունների բաժնի ղեկավար, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Լուսինե Սահակյանի «Համշենը հայկական ձեռագրերում» մենագրության շնորհանդեսը:
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԼՈՐ-ՍԵՂԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ ԵՊՀ գրադարանի մասնաշենքի Ադամյան սրահում այսօր տեղի ունեցավ «Սոցիալական աշխատողների կրթության կազմակերպման մարտահրավերները համայնքային սոցիալական աշխատանքի կադրերի պատրաստման օրինակով» խորագրով կլոր-սեղան քննարկումը:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԼԻՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակում այսօր տեղի ունեցավ հանդիպում Լիտվայի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Իզոլդա Բրիչկովսկու և դեսպանության երկրորդ քարտուղար Յոմանտաս Պաբիռժիսի հետ:
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ «ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ջանքերով 2019 թ. ապրիլի 18-19-ին տեղի է ունենալու «Ցեղասպանագիտության զարգացման ժամանակակից միտումները» խորագրով երիտասարդական գիտաժողով, որին կարող են մասնակցել ՀՀ, ԱՀ և արտասահմանյան բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների բարձր կուրսերի ուսանողները, մագիստրանտները և ասպիրանտները:
«ՀԻՆ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՄԱՐԴԸ ԴԵՌ ՄԱՐԴ ՉԷՐ». ԱՐԱ ԱԹԱՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր մեկնարկեց «Հավերժությունից դեպի ժամանակ (Հին Եգիպտոսից դեպի Հին Հունաստան)» խորագրով դասախոսությունների շարք, որը տևելու է երկու օր: Բանախոսն էր ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս, արվեստաբան Արա Աթայանը:
ՄԵԿՆԱՐԿԵՑ ԴՊՐՈՑԱԿԱՆ «ԵՊՀ ՕԼԻՄՊԻԱԴԱ -2019»-Ի 1-ԻՆ ՓՈՒԼԸ Երևանի պետական համալսարանում այսօր իրենց գիտելիքները փորձարկելու էին եկել 747 դպրոցականներ։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները մասնակցել են մարտի 13-15-ը Երևանում տեղի ունեցած «English-Speaking Union» միջազգային կազմակերպության ամենամյա հրապարակախոսական մրցույթին (Հայաստանի մասնաճյուղն է «Shakespeare Club English-Speaking Association»):
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՍԵՄԻՆԱՐԻ ԵՎ ԾԱՆՈԹԱՑԵԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՉԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհիներ Վիկտորյա Հակոբջանյանը և Տաթև Մարտիրոսյանը փետրվարի 15-18-ը մասնակցել են Կիևում տեղի ունեցած «Ես հասարակական գործիչ եմ» խորագրով սեմինարին: