ԱՅՍՕՐ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է. ՊՈԵՏԻ ՄԵԾ ՍԵՐԸ՝ ԱՐՓԵՆԻԿ ՏԵՐ-ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐՅԱՆ Եղիշե Չարենցի անձնական կյանքը եղել է բուռն և լի բազմաթիվ սիրային արկածներով: Սակայն արկածների, խենթ ու խելառ պատմությունների մեջ կար մեկը, որի հանդեպ մեծ բանաստեղծը խորը և մնայուն զգացմունք է ունեցել, որին նա այդպես էլ չի մոռացել և որի անունով կոչել է իր անդրանիկ դստերը: Այդ անձնավորությունը Արփենիկն էր՝ Չարենցի առաջին կինը:
«ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹ ՉԷ». ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում «Պատերազմի դասեր» խորագրով դասախոսությունների շարքի շրջանակում այսօր տեղի ունեցավ հանդիպում «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Արցախի հերոս, ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հետ:
ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ՝ «ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅԱՆ» ԿՈՂՄԻՑ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր անցկացվեց տեղեկատվական հանդիպում կրթաթոշակային ծրագրերի վերաբերյալ։
Ամենաշատ այցելվող 10 երկրները Փետրվարի 20-ին Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ «Ամենաշատ այցելվող 10 երկրները» խորագրով սեմինարը, որը ներկայացրեց Սերվիս բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Դիանա Թադևոսյանը։
Ե՞րբ է ձեր կարծիքը դարձել ձերը Մարտի 1-ին տեղի ունեցավ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպված ‹‹Ե՞րբ է ձեր կարծիքը դարձել ձերը›› խորագիրը կրող սեմինար-քննարկումը։ Հանդիպումը վարեց հ.գ.թ., ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Դավիթ Հայրապետյանը:
Կուրսային, կուրսային, կուրսային... Փետրվարի 13-ին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈւԳԸ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Կուրսային, կուրսային, կուրսային» թեմայով սեմինար-քննարկումը: Բանախոսն էր ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրայի բաժնի ուսանողուհի Մարիամ Մանուկյանը:
ՊՈՐՏՈՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՓՈՐՁԸ ՓՈԽԱՆՑՎԵԼ Է ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՆ «Erasmus+ PRINTeL» ծրագրի շրջանակում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Անի Սիմոնյանը տարբեր ֆակուլտետների իր գործընկերների հետ Պորտոյի համալսարանում մասնակցել է «Տեսանյութերը` որպես դասավանդման գործիք դասախոսների և ուսանողների համար» խորագրով վերապատրաստման դասընթացներին և ստացած գիտելիքները փոխանցել գործընկեր դասախոսներին:
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԹՈՒՐՔԱԳԵՏ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԹԱՆԿ Է». ԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՍԱԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Ֆիրդուսու անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ «Թուրքիայի Հանրապետության պատմություն» բուհական դասագրքի շնորհանդեսը:
ԳՐԵԼ, ԸՆԹԵՐՑԵԼ ՈՒ ԷԼԻ ԳՐԵԼ. ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ՝ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ հանդիպում Հանրային հեռուստատեսության պրոդյուսեր Գոռ Պետրոսյանի և հաղորդավարուհի, հեռուստամեկնաբան Մերի Ներսիսյանի հետ:
ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՏՈՆԵՑԻՆ «ՄԱՍԼԵՆԻՑԱ»-Ն ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողական խորհուրդն այսօր կազմակերպել էր ռուսական ազգային «Մասլենիցա»-ն, որն ավետում է ձմռան ավարտն ու գարնան սկիզբը։