ՖԻԶԻԿԱՅԻ ԴԵՐԸ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՈՒՄ Քվանտային տեխնոլոգիաներ, խելացի սարքեր, այլընտրանքային էներգետիկա, արհեստական բանականություն, ռոբոտաշինություն ու ժամանակակից կյանքի բարելավմանը միտված առանցքային այլ ուղղություններ. այս ամենը մեկտեղված է գիտության գլխավոր և հնագույն ճյուղերից մեկում՝ ֆիզիկայում։
ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԹԵԶ. ՈՒՂԵՑՈՒՅՑ Մագիստրոսական թեզը ինքնուրույն հետազոտական, վերլուծական և/կամ կիրառական նշանակություն ունեցող աշխատանք է: Այն արտացոլում է մագիստրանտի՝ տվյալ մասնագիտական ոլորտի վերաբերյալ ձեռք բերած գիտելիքները գործնականում կիրառելու և ինքնուրույն ուսումնասիրություն կատարելու կարողությունները, գիտական խնդիրներ բարձրաձայնելու և դրանց համար լուծումներ գտնելու հմտությունները։
ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ԵՊՀ-ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ի և ՀՀ ֆինանսների նախարարության միջև կնքված հուշագրի շրջանակում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կազմակերպել էր հանդիպում նախարարության ներկայացուցիչների հետ:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԼԱՒԱԳՈՅՆ ԳՐԱԲԱՐԱԳԷՏ» ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ «Լավագոյն գրաբարագէտ» խորագրով օլիմպիադայի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության ժամանակ առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակակիրներն արժանացել են պարգևների, մնացած մասնակիցները՝ շնորհակալագրերի և խրախուսական մրցանակների:
ՀԱՄԱՏԵՂԵԼՈՎ ԸՆՏԱՆԻՔԸ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԵՏ Էլիզա Եղշատյանը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բակալավրիատի ավարտական կուրսի ուսանողներից է: Նրա հետ զրույցի շրջանակն ընդգրկում է մասնագիտական հետաքրքրություններին, որպես մասնագետ կայացման գործում համալսարանի նշանակալի դերին, ինչպես նաև առաջիկա ծրագրերին վերաբերող թեմաներ:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՄԵԴԻԱԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐԸ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդն առաջին անգամ կազմակերպում է «Գարնանային մեդիադպրոց» մեկշաբաթյա ծրագիրը, որի նպատակն է դիմորդներին ծանոթացնել մասնագիտությանը, բուհին և ֆակուլտետին:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԸ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՈՒՍՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՍԱՆ ԽՈՍԵԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ Երբևէ պատկերացրե՞լ եք, որ մագիստրոսական ծրագրի շրջանակում հնարավոր կլինի միաժամանակ սովորել ծրագրավորման մի քանի լեզուներ, զարգացնել վերլուծական մտածողությունը, կիրառել արհեստական բանականության ու մեքենայական ուսուցման ժամանակակից մեթոդներ և բարձր առաջադիմություն գրանցելու դեպքում՝ ստանալ ուսման վարձին գրեթե հավասար կրթաթոշակ և ոչ միայն…
«ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ-2023»-Ի ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ ԵՊՀ-ՈՒՄ Երևանի և ՀՀ մարզերի 40 ուսհաստատությունների մասնակիցները «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2023»-ին, որն անցկացվում է արդեն երրորդ անգամ, ներկայացրին 80-ից ավելի հետազոտական նախագծեր «Մաթեմատիկա և ծրագրավորում», «Ֆիզիկա և աստղագիտություն», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Հասարակական գիտություններ» անվանակարգերում:
ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ԱՌԿԱ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԼՐԱՄՇԱԿՈՒՄ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ Օրակարգային և ընթացիկ հարցերով տեղի է ունեցել ԵՊՀ նոր ձևավորված գիտխորհրդի առաջին նիստը, որի ժամանակ հաստատվել են հանձնաժողովների կազմերը, քննարկվել և ընդունվել են մի շարք կանոնակարգեր ու ընթացակարգեր։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվել էր «Տուրիզմի զարգացման հեռանկարները ՀՀ-ում և թափուր աշխատատեղեր» խորագրով հանդիպում «Արշավներ ակումբ» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Ռուբեն Բաղդիշյանի հետ: