ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԿՆՇԱՆԱԿՎԻ ԴԵԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի ընտրություն, որի արդյունքում առաջադրված թեկնածուներից և ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ քանակությամբ ձայներ։ Ըստ սահմանված կարգի՝ ֆակուլտետում կնշանակվի դեկանի պաշտոնակատար։
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ՍԻՐԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԸ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի է ունեցել Սիրիայի ազգային տոնին՝ Անկախության 77-ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր արաբագիտության ամբիոնը:
ԵՊՀ-Ն ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԹԲԻԼԻՍԻԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ ԵՊՀ տրամադրած դրամաշնորհի շրջանակում համալսարանի քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական քիմիայի և կոլոիդների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Շիրազ Մարգարյանը, ներքին դրամաշնորհի ղեկավար, դոցենտ Հեղինե Ղազոյանը, դոցենտներ Հասմիկ Սարգսյանը և Գևորգ Գրիգորյանը մասնակցել են Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանում կազմակերպված գիտաժողովին:
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ. ՈՒՂԵՑՈՒՅՑ ԵՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ «Էրազմուս+» փոխանակման ծրագրով արտասահմանում դասավանդելու կամ վերապատրաստվելու համար հնարավորություն ունեն դիմելու ԵՊՀ դասախոսները և վարչական աշխատողները:
ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ ՀՀ-ՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն հանդես է եկել «Խորհրդային լեզվական քաղաքականությունը և Վրաստանի ժամանակակից պատմությունը» թեմայով դասախոսությամբ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի է ունեցել Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի մահվան 100-րդ տարելիցին և հիշատակման ոգեկոչմանը նվիրված հանրապետական եռօրյա գիտաժողովի երկրորդ նիստը:
ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում տեղի է ունեցել «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի» պաշտոնական բացման արարողությունը, որը կազմակերպել էր ԵՊՀ ֆրանսիական բանասիրության ամբիոնը:
ՏԱՐԿԵՏՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ «Ֆիզիկա», «Միջուկային ռեակտորների ֆիզիկա», «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ», «Երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա», «Ռադիոֆիզիկա», «Քիմիա». անվճար համակարգով Երևանի պետական համալսարանի այս 6 կրթական ծրագրեր ընդունված արական սեռի դիմորդները կունենան տարկետման իրավունք:
ԵՊՀ-Ն՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ Ս.թ. ապրիլի 4-ին մեկնարկել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+» ծրագրի «Կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» («T-GREEN») եռամյա նախագիծը, որի մասնակից բուհերի շարքում է Երևանի պետական համալսարանը:
«ԱՐԻ՛ PR» ԱՄԵՆԱՄՅԱ ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԷՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում տեղի Է ունեցել «Արի՛ PR» խորագրով տեղեկատվական հանդիպում, որը համախմբել էր ավագ դպրոցների ավարտական դասարանների 50-ից ավելի աշակերտների։