ՀԱՄԱՏԵՂԵԼՈՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԸ․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԻ ՇԱՐՔ՝ ՆՎԻՐՎԱԾ ԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍՅԱԿԻՆ Աիդա Ջանջուղազյանը սովորում է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում՝ «Սերվիս» բաժնում։ Կարևորելով կնոջ առանցքային դերը կյանքի տարբեր բնագավառներում` ԵՊՀ ուսանողը ձգտում է համալսարանում ստացած կրթությունը ծառայեցնել ոլորտի զարգացմանը:
ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆՊԱՍՏԵԼ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ծագման երկրի մասին տեղեկատվությունը ապաստանի որոշման ընթացակարգերի համատեքստում» խորագրով ծրագրի՝ ուսուցման փուլի պաշտոնական փակման արարողությունը:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԹԱԳՈՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (ՀԿՀ) հայագիտության ինստիտուտի Թագորի կենտրոնում (Կոտայքի մարզ, գ. Մայակովսկի) անցկացվեց մեթոդաբանական դպրոց, որի նպատակն էր հայաստանյան բուհերի ուսանողներին ներկայացնել հետազոտություն կատարելու հմտությունները։
«ԴԻՋԻԹԵՔ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ԵՊՀ-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԳԻՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՍԹԵՄ ԴՊՐՈՑԸ Մարտի 10-12-ը կայացած «ԴիջիԹեք-2022» ամենամյա ցուցահանդեսին ակտիվ մասնակցություն ունեցավ Երևանի պետական համալսարանն իր մի քանի ստորաբաժանումներով։ Այցելուները բացառիկ հետաքրքրություն էին ցուցաբերում ինչպես գիտական ասպարեզում ԵՊՀ ձեռքբերումների, այնպես էլ ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի նկատմամբ:
ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ Երևանի պետական համալսարանում անցկացվեց «Ինֆորմատիկա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը, որին մասնակցած ավելի քան 40 դպրոցականներից հաղթող ճանաչվեցին երեքը:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ․ ՀԱՐԳԱՆՔԻ ԵՎ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՄՐՑԱՆԱԿՆԵՐ» ԾՐԱԳՐԻ 4-ՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում այսօր տեղի ունեցած մրցանակաբաշխությանը ԵՊՀ 16 ուսանողներ արժանացել են դրամական պարգևների և հավաստագրերի:
ԵՊՀ-ՈՒՄ Է ՍՈՐԲՈՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում դասախոսություններ է կարդացել Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, Փարիզի Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոցի («Ecole Pratique des Hautes Etudes») Կովկասի լեզուների և բանասիրության բաժնի դոկտոր Ժիլ Օտիեն:
ԵՊՀ-Ն՝ «ԴԻՋԻԹԵՔ-2022»-Ի ՄԱՍՆԱԿԻՑ Երևանի Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «ԴիջիԹեք-2022» ցուցահանդեսը, որին ներկայացուցչական տաղավարով մասնակցում է նաև Երևանի պետական համալսարանը:
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻՋԱՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ Աշխարհում գոյություն ունեցող ամենափոքր միջատը` մակաբուծային կրետը, ընդամենը 0,005 դյույմ (0,127 մմ) երկարություն ունի. այդ անողնաշարավորն անզեն աչքով գրեթե անտեսանելի է: Որքան էլ զարմանալի է, ոլորտի մասնագետներին հաջողվում է ուսումնասիրել դրանց կառուցվածքն ու կենսագործունեությունը, զարգացումը, տարածվածությունը, ձևերի բազմազանությունն ու կապը միջավայրի հետ:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ Է ՔԻՄԻԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ Օլիմպիադայի դպրոցական և մարզային փուլերը հաղթահարած 96 աշակերտներից վեցն արժանացել են 1-ին, յոթը՝ 2-րդ, տասնհինգը՝ 3-րդ կարգի մրցանակների, ինչպես նաև շնորհվել են հատուկ անվանակարգերով մրցանակներ և գովասանագրեր: