ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Սիրելի՛ ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:
ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ ռուսական կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում բարձրաձայնվեցին արդիական հարցեր և կատարվեցին գիտական քննարկումներին մասնակցելու առաջարկներ:
ԵՊՀ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆԸ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի, ինչպես նաև ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնների նախաձեռնությամբ Արմավիրի 4-րդ դպրոցի աշակերտներն այցելեցին Հայկական ատոմային էլեկտրակայան՝ ծանոթանալու աշխատանքի հնարավորություններին:
«ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵՍԱԲԱՆ-ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐ». ԽԱՉԱՏՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ Խաչատուր Մանուկյանը ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող է: Նրա հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, գիտական գործունեության, ապագայի ծրագրերի և այլ հարցերի շուրջ:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ. ՄԵԿՆԱՐԿԵՑ ՈՒԽ ԲԱՆԱՎԵՃԻ ԱԿՈՒՄԲԻ ՀԱՄԱԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցած ընկերական խաղով, որին մասնակցում էին նախորդ առաջնությունում հաջողություն գրանցած թիմերը, ազդարարվեց ՈՒԽ բանավեճի ակումբի համաբուհական առաջնության մեկնարկը:
ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ ԻՐԱՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում հյուրընկալվեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային խորհրդական Հոսեին Թաբաթաբային՝ ԵՊՀ իրանագիտության ամբիոնին մասնագիտական գրքեր նվիրելու և ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպելու նպատակով:
ՔԵՄԲՐԻՋԻ ԵՎ ԷԴԻՆԲՈՒՐԳԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնը կազմակերպում է դասընթաց, որի շրջանակում Քեմբրիջի և Էդինբուրգի համալսարանների չորս ուսանողներ մեկ կիսամյակում ամրապնդելու են իրենց՝ իրանագիտության ոլորտի և պարսկերենի գիտելիքները:
ՄԱՆՐԷԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՊՀ-ՈՒՄ. ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՌՕՐՅԱ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում մեկնարկեց «Իրազեկում. կենսաբանության հնարավորությունները» խորագրով եռօրյա աշխատաժողովը, որի նպատակն է ուսանողների շրջանում բարձրացնել մանրէաբանության վերաբերյալ իրազեկվածությանը:
ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ. ԿԱՏԵՐԻՆԱ ԱԼԹՈՒՆՅԱՆ Կատերինա Ալթունյանը ԵՊՀ երիտասարդ դասախոս է՝ դասավանդման գրեթե 10 տարվա փորձով։ Դասախոսում է ոչ միայն ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, այլև մասնավոր բուհերում, բանախոսություններով հանդես է գալիս ոչ ֆորմալ դասընթացներում։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ. ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԱՇՆԱՆԱՅԻՆ ԵՌՕՐՅԱ ԴՊՐՈՑ ԵՊՀ իրավաբանական կլինիկայի ուսանողները նոյեմբերի 11-13-ը մասնակցել են ՄԱԿ-ի` փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի կազմակերպած «Փախստականների իրավունք» խորագրով 11-րդ դպրոցին՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ: