«ՆԱ ԱՅՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ Է, ՈՐՏԵՂ ԱՊՐԵԼ ՈՒ ԳՈՐԾԵԼ Է». ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐՈՒ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ նախասրահում՝ համալսարանի մյուս երախտավորների կիսանդրիների կողքին, այսուհետ լինելու է դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Երվանդ Տեր-Մինասյանի կիսանդրին:
ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 18-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ ՈՒԳԸ ամենամյա երիտասարդական գիտաժողովի նպատակն էր նպաստել ուսանողների գիտական ակտիվ գործունեությանը և հանրայնացնել երիտասարդ հետազոտողների աշխատանքները:
ԿԱՐԾԻՔ՝ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Ընդունվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի՝ նոյեմբերի 4-ի նիստում:
«ԿՈՂՔ ԿՈՂՔԻ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդը կազմակերպել էր հանդիպում-քննարկում՝ «Կողք կողքի» խորագրով: Միջոցառման նպատակն էր Հայաստանում եզդի համայնքի ներկայացուցիչների իրավունքների և պետության պարտավորությունների ներկայացումը, ինչպես նաև սոցիալական աշխատանքում ազգային փոքրամասնության հետ տարվող աշխատանքի մանրամասների ներկայացումը:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԱՐԵԼԱՎԵԼ ԱՆԳԼԵՐԵՆՈՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկեց «Անգլերենի ակումբ» ծրագիրը: Առաջին դասընթացի բանախոսն էր ի.գ.թ., դոցենտ Տարոն Սիմոնյանը:
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊՐՈՖԵՍՈՐ ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՄԵԴԻԱՏԵՔՍՏ. ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԵՊՀ հրատարակչությունը լույս է ընծայել ժուռնալիստիկայի ֆակուլտետի նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Դավիթ Պետրոսյանի «Մեդիատեքստ. ժամանակների երկխոսությունը» գիրքը: Հեղինակի հետ զրուցել ենք գրքում վերհանված հարցերի մասին, անդրադարձել մասնագիտական խնդիրներին, ինչպես նաև համեմատել նոր գրքի և նախորդիվ հրատարակված ժողովածուի բովանդակային առանձնահատկությունները։
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում անցկացվող աշնանային երկօրյա դպրոցը «Քրեական իրավունք» և «Քրեական դատավարություն» թեմաներով է: Դպրոցի նպատակն է երիտասարդներին ներկայացնել քրեական նոր օրենսգրքի և քրեական դատավարության նոր օրենսգրքի նորարարությունները, ներդրված նոր ինստիտուտների կարգավորումները, ինչպես նաև համեմատությունը ԳԴՀ օրենսդրության հետ:
«ԵՊՀ ՏՎԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ». ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանող Լիլիթ Գրիգորյանը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում կրթություն է ստացել Գերմանիայի Սաարլանդի համալսարանում: Լիլիթը պատմել է մասնագիտության ընտրության, ԵՊՀ-ի ընձեռած հնարավորությունների և արտասահմանում ստացած կրթության մասին:
ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ հանդիպում Սեյսմիկ ռիսկի գլոբալ մոնիթորինգի միջազգային կենտրոնի տնօրեն, ֆ.մ.գ.դ. Սամվել Հակոբյանի հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության հեռանկարները։
ՏԻԵԶԵՐԱԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ԽԹԱՆ․ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Գեոկոսմոս» ընկերության տնօրեն Գևորգ Մանուկյանը ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով զարգացնելու և ընդլայնելու կողմերի միջև առկա փոխգործակցությունը։