«ԱՐԵՎՈՐԴԻ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 11-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵՑԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՖԻԼՄԵՐ ԵՊՀ-ում ցուցադրվել է երկու ֆիլմ, մեկը՝ ԱՄՆ արտադրության կարճամետրաժ «Կատարյալ աղետ» ֆիլմը, երկրորդը՝ Բոլիվիայի արտադրության երկարամետրաժ ֆիլմը՝ «Թող լինի ջուրը Անդերից մինչև Ամազոն» վերնագրով:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՆԵՐԴՐՈՒՄ ԿՈՒՆԵՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԵՊՀ-ում տրվեց համալսարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հինադրամի համագործակցության շրջանակում կազմակերպվող հանդիպումների մեկնարկը։
«ԵՊՀ-Ն ԸՆՏՐԵԼԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԷՐ ԼԱՎԱԳՈՒՅՆԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԻՄ ՁԳՏՄԱՄԲ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ԶԱՐՈՒՀԻ ԲԵՋԱՆՅԱՆ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Զարուհի Բեջանյանը համալսարանական ակտիվ կյանքով է ապրում: Նա մեզ հետ զրույցում պատմել է համալսարանի, կրթական ծրագրերի ընձեռած հնարավորությունների, իր հաջողություններում կրթության կարևորագույն դերի մասին:
«ԲՈԼՈՐ ԿՈՒՐՍԵՐԻ ԱՎԱԳՆԵՐԻՑ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԻՄՔԵՐՈՎ»․ ԷԴՈՒԱՐԴ ԳԱԼՍՏՅԱՆ ԵՊՀ ֆակուլտետների տարբեր կուրսերի ավագների մասնակցությամբ տեղի ունեցավ նիստ, որի ընթացքում վերջիններս ծանոթացան ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնին կից գործող՝ կուրսերի ավագների խորհրդակցական մարմնի գործունեությանը, առաջիկա ծրագրերին և նպատակներին:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԸՆԴԱՌԱՋ ԱՐՎՈՂ ՔԱՅԼԵՐ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ Օրհուսի կոնվենցիայի՝ բնապահպանական հարցերով արդարադատության մատչելիության չափորոշիչների քննարկում:
ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ ԴԵՊԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ․ ԿԱՅԱՑԵԼ Է «BIOEXPO» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ «BioExpo» ցուցահանդեսի այցելուները շրջեցին տաղավարներով, ծանոթացան տարբեր ցուցանմուշների, ականատես եղան և մասնակցեցին գիտափորձերի: «BioExpo»-ին հրավիրված էին 20-ից ավելի գործատուներ, որոնք աշխատանքային տարբեր ոլորտներից էին, և որտեղ էլ հիմնականում աշխատում են մեր ֆակուլտետի շրջանավարտները։
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում կազմակերպվեց «Marcel Proust… ce souvenir, l’instant ancient…» («Մարսել Պրուստ․ այս հուշը, նախկին պահը…») խորագրով կոնֆերանս, որի ընթացքում ուսանողներին ներկայացվեցին Մարսել Պրուստի ստեղծագործություններն ու դրանց վերլուծությունները:
«ԵՊՀ ՈՒԽ-Ն ՍԿՍԵԼ Է ՀԱՄԱՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ». ԵՊՀ ԲԱՆԱՎԵՃԻ ԱԿՈՒՄԲԻ ՆԱԽԱԳԱՀ ԵՊՀ ուսանողական խորհրդի բանավեճի ակումբի նախագահը միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Աննա Դարբինյանն է: Աննայի հետ զրուցել ենք համալսարանի ընտրության, բանավիճելու իր հմտությունները զարգացնելու և այլ թեմաների շուրջ:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ՌՈՒԲԵՆ ՄԱՄՈՒԼՅԱՆԻ 125-ԱՄՅԱԿԸ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում կազմակերպվեց հանդիպում բանասեր, կինոգետ, գրող և պատմաբան Արծվի Բախչինյանի հետ, որը ներկայացրեց 20-րդ դարի անվանի կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանի կյանքն ու ստեղծագործական ուղին։
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿԱՌՈՒՅՑ Է, ՈՐԸ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ Է ՈՉ ՕՐԻՆԱՉԱՓ ՁԵՎՈՎ ՄՏԱԾԵԼ ՈՒ ԳՈՐԾԵԼ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ՄԵՐԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահ Մերի Բարսեղյանն ակտիվորեն մասնակցում է միջազգային տարբեր ծրագրերի: Մեզ հետ զրույցում Մերին պատմել է համալսարանի ընտրության, իր հաջողություններում ԵՊՀ-ում ստացած գիտելիքների կարևորության ու կիրառական նշանակության, ինչպես նաև ապագա ծրագրերի մասին: