Բակալավրի կրթական ծրագրերի մշտադիտարկման գործընթացի շրջանակում ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի կազմակերպած խորհրդատվությունները շարունակվում են: Մշտադիտարկման խմբերը բարձր են գնահատում այս նախաձեռնությունը և փաստում, որ հանդիպումները նպաստում են առավել արդյունավետ լուծելու իրենց առջև դրված խնդիրները:
Ս. թ. հունիսի 16-ին և 19-ին կենտրոնում հանդիպումներ անցկացվեցին ևս չորս ֆակուլտետի և ինստիտուտի ներկայացուցիչների հետ՝ Սոցիոլոգիայի (2 կրթական ծրագիր), Փիլիսոփայության և հոգեբանության (2 կրթական ծրագիր), Քիմիայի (2 կրթական ծրագիր), Ֆարմացիայի (1 կրթական ծրագիր):

Հանդիպման ընթացքում ՈԱ կենտրոնի տնօրեն Ա. Բուդաղյանը ներկայացրեց կրթական ծրագրերի մշտադիտարկման գործընթացի արդյունքում կազմվող զեկույցի մանրամասները և պատասխանեց ներկաների հարցերին:
Նշենք, որ խորհրդատվությունները շարունակական են։