Բակալավրի կրթական ծրագրերի մշտադիտարկման խմբերի հետ հանդիպումները շարունակվում են: Արդեն ութ ֆակուլտետի կրթական ծրագրերի մշտադիտարկման խմբերը ստացել են խորհրդատվություն և սկսել են իրենց կրթական ծրագրերի մշտադիտարկման զեկույցների պատրաստման գործընթացը:
Ս. թ. հունիսի 20-ին և 21-ին ՈԱ կենտրոնում հանդիպումներ անցկացվեցին ևս չորս ֆակուլտետների կրթական ծրագրերի մշտադիտարկման խմբերի հետ:

Իրավագիտության, Աստվածաբանության, Ժուռնալիստիկայի, Հայ բանասիրության ֆակուլտետների կրթական ծրագրերի մշտադիտարկման խմբերի անդամները հանդիպման շրջանակում ծանոթացան մշտադիտարկման արդյունքում կազմվող զեկույցի ձևաթերթին և ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը:
Հանդիպումները շարունակվելու են մինչև ս. թ. հունիսի 30-ը ներառյալ: