- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Տեսական ֆիզիկայի լաբորատորիա
Տեսական ֆիզիկայի լաբորատորիա
Տեսական ֆիզիկայի լաբորատորիայի հիմնադիրն է ակադեմիկոս Գուրգեն Սահակյանը: Լաբորատորիան գործել է որպես Երևանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնին կից հետազոտական խումբ։ Հետագայում այն՝ որպես առանձին կառուցվածքային միավոր, ներառվել է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի կազմում։
Լաբորատորիայի հետազոտական ուղղություններն են՝
- գերխիտ աստղերի ֆիզիկան, գրավիտացիայի այլընտրանքային տեսությունները և դրանց կիրառությունները տիեզերագիտության մեջ և աստղաֆիզիկայում,
- դաշտի քվանտային տեսության երևույթները՝ արտաքին դաշտերում ու սահմանների առկայությամբ և դրանց կիրառությունները տիեզերագիտության մեջ ու կոնդենսացված միջավայրերի ֆիզիկայում,
- քվանտային երևույթները դե Սիտտերի ու անտի-դե Սիտտերի տարածաժամանակներում ու Ֆրիդման-Ռոբերտսոն-Ուոլկերի տիպի տիեզերագիտական մոդելներում,
- ցածր չափայնությամբ քվանտային սպինային մոդելները ու դրանց կիրառությունները ուժեղ կորելացված համակարգերում մագնիսական երևույթների նկարագրման համար,
- բարձր համաչափությամբ սպինային ու ֆերմիոնային համակարգերի տոպոլոգիական փուլերը,
- փոխազդող քվանտային մասնիկների գերինտեգրվող համակարգերի դինամիկ համաչափությունները։
Լաբորատորիան համագործակցում և համատեղ գիտական ծրագրեր է իրականացնում Ռուսաստանի, Իտալիայի, Բրազիլիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իրանի գիտական կենտրոնների հետ։
Լաբորատորայում իրականացվել են ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող բազմաթիվ ծրագրեր։