- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Մակրոմոլեկուլների ֆիզիկայի լաբորատորիա
Մակրոմոլեկուլների ֆիզիկայի լաբորատորիա
Մակրոմոլեկուլների ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայում տեսական և փորձարարական մեթոդներով հետազոտվում են կենսաբանական մակրոմոլեկուլների (ԴՆԹ, ՌՆԹ, սպիտակուցներ, կենսաբանական թաղանթներ) կառուցվածքային փոխակերպումներն արտաքին գործոնների ազդեցության տակ։
Նպատակն է՝
- պարզաբանել կենսաբանական մակրոմոլեկուլների հետ տարբեր լիգանդների կոմպլեքսների կազմավորման ֆիզիկական մեխանիզմները,
- մոդելավորել ստացված կոմպլեքսների կառուցվածքը և գտնել կապը կոմպլեքսների կառուցվածքի և նրանց կենսաբանական ակտիվության հետ:
Խնդիրներն են՝
- պարզաբանել ԴՆԹ-ի հետ դեղաբանորեն ակտիվ միացությունների (հատկապես պոտենցիալ հակաուռուցքային դեղանյութերի) փոխազդեցության մոլեկուլային մեխանիզմները՝ հիմնվելով սպեկտրալ տվյալների թերմոդինամիկական վերլուծության վրա,
- թելոմերային ԴՆԹ-ի G-հարուստ և C-հարուստ կարգավորող տեղամասերում քառաշղթա G-քվադրուպլեքս և I-մոտիֆ կառուցվածքների առաջացման պայմանների հետազոտությունը,
- ուսումնասիրել ճառագայթման ազդեցությունը ԴՆԹ-ի կառուցվածքի վրա,
- երկշերտ լիպիդային թաղանթների կայունության և հաղորդականության ուսումնասիրությունը տարբեր լիգանդների նկատմամբ,
- սահմանափակ ծավալում գտնվող միթելանի նուկլեինաթթուների ֆիզիկական հատկությունների տեսական հետազոտություն,
- միթելանի ՌՆԹ-ի մակերևույթի վրա լիգանդների ադսորբցիայի ուսումնասիրությունը համակարգչային մոդելավորման մեթոդով։