ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
1920-1930-ական թվականներին ԵՊՀ տարբեր ամբիոններում գործել են ամբիոնային ուսանողական գիտական խմբակներ։ Գրեթե երկու տասնամյակ անց՝ 1947 թ․ սեպտեմբերին, հրավիրվել է այդ խմբակների անդամների ընդհանուր ժողով, որի ժամանակ որոշվել է ստեղծել համահամալսարանական ուսանողական գիտական ընկերություն։ Նորաստեղծ կառույցի առաջին նախագահ է ընտրվել ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժնի երբեմնի ուսանող, այժմ փ․գ․դ․, պրոֆեսոր Յակով Խաչիկյանը: Այդ տարիներին ՈՒԳԸ ղեկավար մարմինը կոչվել է Կենտրոնական խորհուրդ: Յուրաքանչյուր ուսումնական տարում կազմակերպվել են մի քանի գիտաժողովներ, մշտապես գործող խմբակներում և ուսանողական լաբորատորիաներում կատարվել են հետազոտական աշխատանքներ, հրատարակվել գիտական հոդվածներ: Այդ ընթացքում նաև ֆինանսավորվել են ՈՒԳԸ շրջանակում իրականացվող մի շարք ծրագրեր։
1970-ականներին յուրաքանչյուր ուսումնական տարվա կտրվածքով ՈՒԳԸ անդամների թիվը գերազանցել է 900-ը, գիտական զեկուցումների թիվը հասել շուրջ 700-ի, սակայն 1991 թ. ՈՒԳԸ աշխատանքները կասեցվել են։
ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը վերահիմնադրվել է 1996 թ. մայիսի 25-ին. ընդունվել է նոր կանոնադրություն, ընտրվել ՈՒԳԸ ղեկավար նոր մարմին, որը մինչ օրս կոչվում է Գիտական խորհուրդ: Վերակազմավորված ՈՒԳԸ նախագահ է ընտրվել ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի ասպիրանտ, այժմ ք․գ․թ․, դոցենտ Աշոտ Ալեքսանյանը: Այդ շրջանում սկսել են նորից կազմակերպվել գիտաժողովներ, հրատարակվել դրանց շրջանակում զեկուցված լավագույն աշխատանքները:
ԵՊՀ ՈՒԳԸ 77-ամյա պատմության ընթացքում կառույցին անդամակցել են ավելի քան 9000 ուսանողներ և ասպիրանտներ, իսկ եթե հաշվի առնենք, որ ԵՊՀ ուսանողական գիտական առաջին խմբակն ստեղծվել է 1922 թ., ապա ՈՒԳԸ բովով անցած համալսարանականների թիվը շատ ավելի մեծ է: ՈՒԳԸ նախկին անդամներից և ղեկավար կազմի ներկայացուցիչներից շատերը ներկայում ԵՊՀ ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ են:
ՈՒԳԸ աշխատանքները հաջողությամբ համակարգվել են շնորհիվ կառույցը նախագահող անհատների, որոնց թվում էին Ռուբեն Մարկոսյանը, Եզնիկ Միրզոյանը, Կառլեն Խաչատրյանը, Միքայել Մալխասյանը, Մհեր Հակոբյանը, Վանատուր Շերենցը, Մերի Փանոսյանը։
2023 թվականից ՈՒԳԸ աշխատանքները համակարգում է կառույցի նախագահ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայցորդ Սիրանուշ Բաղումյանը:
ԵՊՀ ՈՒԳԸ տարբերանշանն է՝
ԵՊՀ ՈՒԳԸ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
- Մոսկվայի պետական համալսարանի ՈՒՄ
- Ուրալի դաշնային համալսարանի ՈՒՄ
- Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի ՈՒԳԸ
- Դասավանդի՛ր, Հայաստան
- Կոլումբիայի համալսարանի հայկական ընկերություն
- Կիևի ազգային համալսարանի ՈՒՊ
- Ղազախստանի Ժետիսուսի պետական համալսարանի ՈՒՄ
- Իրավաբանական միջազգային ինստիտուտի Աստրախանի մասնաճյուղի ՈՒԳԸ
- Գյումրու պետական մանկավարժական համալսարանի ՈՒԳԸ
- Վանաձորի պետական համալսարանի ՈՒԳԸ
- Գավառի պետական համալսարանի ՈՒԳԸ
- Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ՈՒԳԸ
- Դոնեցկի ազգային համալսարանի ՈՒԳԸ
- Կուրսկի պետական համալսարանի ԵԳԽ
ԵՊՀ ՈՒԳԸ ՊԱՏՎՈԳՐԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ
- Մերի Ազիզյան (2019 թ.)
- Կարպիս Անումյան (2019 թ.)
- Միքայել Մալխասյան (2016 թ.)
- Տիգրան Ղանալանյան (2015 թ.)
- Կիմ Ավագյան (2013 թ.)
- Եզնիկ Միրզոյան (2012 թ.)
- Ռուբեն Մարկոսյան (2012 թ.)
- Աշոտ Ալեքսանյան (2012 թ.)
- Կառլեն Խաչատրյան (2012 թ.)