|
Ուսուցիչը պետք է հիմնովին տիրապետի դասավանդվող առարկային և սիրի ուսուցչի մասնագիտությունը
Պետք է իմանա կամ պատրաստ լինի սովորել՝
հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի պահանջները, առարկայի դասավանդման և գնահատման մեթոդաբանությունը
Պետք է կարողանա կամ պետք է ձգտի կարողանալ՝
գրագետ կիրառել մանկավարժական և հոգեբանական մոտեցումները
ընտրել և կիրառել սովորողների ուսումնառության տարբեր ոճերին և կրթական կարիքներին համապատասխան դասավանդման տեխնոլոգիաներ և մեթոդներ
իրավիճակները վերլուծել, գնահատել և համապատասխան արձագանքով հետադարձ կապ ապահովել
թիմով աշխատել, համագործակցել սաների, գործընկերների հետ
գրագետ, արտահայտիչ և մատչելի խոսել
պատրաստակամ լինել սովորելու և կիրառելու Միջազգային բակալավրիատի գաղափարախոսությունը, պահանջները, ինչպես նաև այլ նորարարական գաղափարներ.
անգլերենով կամ այլ օտար լեզուներով կարդալ, հաղորդակցվել և/կամ կատարելագործվելու պատրաստակամություն դրսևորել:
* անգլերենի գերազանց իմացություն (առնվազն B2 մակարդակ)
Ինքնակենսագրականը դիտարկելու համար պարտադիր է ուղեկցող նամակում նշել, թե որ առարկայի ուսուցչի թափուր հաստիքի համար եք դիմում։ Նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն մրցույթի: (Եթե մինչև 31.05.2024 Ձեզ հետ կապ չենք հաստատել, ուրեմն Ձեր թեկնածությունը չի դիտարկվել նշված աշխատանքի համար):