- Մանկավարժն աշխատում է ճեմարանի միջին դպրոցում, իսկ ուսանողական առաջնորդը՝ ավագ դպրոցում:
- Մանկավարժն ու ուսանողական առաջնորդը մասնակցում են մանկավարժահոգեբանական, դաստիարակչական ծրագրերի մշակմանը և իրականացմանը (միջոցառումներ, հանդիպումներ, էքսկուրսիաներ, քննարկումներ և այլն)՝ Ճեմարանի հեղինակային ծրագրի, ինչպես նաև Միջազգային բակալավրիատի (ՄԲ) պահանջներին համապատասխան
- Գործունեությունը ծավալում են անձնակենտրոն սկզբունքով, արձանագրում են յուրաքանչյուր սովորողի առանձնահատկությունները, հետաքրքրությունները և կազմակերպում են գործունեություն՝ նպաստելով սովորողի ներդաշնակ զարգացմանը
- Ստեղծում են խմբային դրական և բարենպաստ մթնոլորտ՝ արդյունավետ փոխհարաբերությունների ձևավորման և հաստատման համար
- Ակտիվ համագործակցում են ծնողների, ուսուցիչների և այլ աշխատակիցների հետ
- Մանկավարժը իրականացնում է նաև մատենավարման և այլ թղթաբանական աշխատանքներ
Պահանջները`
Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է մանկավարժության (կրթության կազմակերպման) և/կամ հոգեբանության ոլորտում
Պետք է կարողանան՝
գրագետ կիրառել մանկավարժական մոտեցումները
իրավիճակները վերլուծել, գնահատել և համապատասխան արձագանքով հետադարձ կապ ապահովել
թիմով աշխատել, համագործակցել սաների, գործընկերների հետ
արագ կողմնորոշվել դժվար իրավիճակներում, կայացնել արդյունավետ որոշումներ
դրսևորել կազմակերպչական հմտություններ
գրագետ, արտահայտիչ և մատչելի խոսել
Միջազգային բակալավրիատի, Ռաունդ Սքուերի գաղափարախոսությունները, պահանջները, ինչպես նաև այլ նորարարական գաղափարներ սովորելու և կիրառելու պատրաստակամ լինել
անգլերենով կամ այլ օտար լեզուներով կարդալ, հաղորդակցվել և/կամ կատարելագործվելու պատրաստակամություն դրսևորել
տիրապետել համակարգչային բազային հմտություններին
Նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն մրցույթի: (Եթե մինչև 31.05.2024 Ձեզ հետ կապ չենք հաստատել, ուրեմն Ձեր թեկնածությունը չի դիտարկվել նշված աշխատանքի համար):