ԵՊՀ դասախոսական կազմի տարեկան գործունեության գնահատման ղեկավար ձեռնարկ
Սույն ղեկավար ձեռնարկը նախատեսված է ԵՊՀ դասախոսական կազմի ամենամյա գնահատման գործընթացն իրականացնելու համար: Դասախոսական կազմի տարեկան գնահատումը ԵՊՀ որակի ներքին ապահովման և շարունակական բարելավման հիմնական մեխանիզմներից է, որի նպատակն է խթանել դասախոսների որակավորման անընդհատ աճը, գիտահետազոտական աշխատանքների ակտիվությունը, ուսումնամեթոդական, գիտահետազոտական և ուսանողների հետ տարվող արտալսարանային աշխատանքները, ինչպես նաև մասնակցությունը համալսարանի և նրա ստորաբաժանումների գործունեության արդյունավետության բարձրացմանը: