ՏՏԿՀ կենտրոնը հայտարարում է ընդունելություն «Տեղեկատվական համակարգերի կառավարում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը համընկնում է Նյու Յորքի համալսարանի Կուրանտի ինստիտուտի և Սթերնի գործարարության դպրոցի համատեղ համանուն ծրագրին։ Այն մշակվել է այդ համալսարանի համապատասխան մասնագետների աջակցությամբ USAID դրամաշնորհային ծրագրի շրջանակում:
ԱՆՎՃԱՐ սովորելու հնարավորություն ունեն քննությունից ամենաբարձր միավորները ստացած լավագույն երեք ուսանողները։
Մասնագիտությամբ աշխատող ուսանողների ուսման վճարը փոխհատուցվում է՝ վճարված եկամտային հարկի գումարի վերադարձի հաշվին (տե՛ս՝ «Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին կառավարության որոշումը»):
Բակալավրիատում 19 միավորից բարձր միջին որակական գնահատական (ՄՈԳ) ապահոված ուսանողներն ընդունվում են ՏՏԿՀ կենտրոնի մագիստրատուրայի ԱՆՎՃԱՐ համակարգ՝ առանց ընդունելության քննությունների:
Մագիստրոսական ծրագրում սովորելու հնարավորություն ունեն հարակից մասնագիտությամբ բակալավրի դիպլոմ ունեցող դիմորդները:
ՏՏԿՀ կենտրոն ընդունելությունը կատարվելու է՝ համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելության կարգ»-ի պահանջների:
ՏՏԿՀ կենտրոն ընդունելության համար պահանջվող դիմումների և փաստաթղթերի ընդունումը կատարվում է առցանց եղանակով՝ admission.ysu.am կայքէջի միջոցով (տե՛ս՝ «Դիմում-հայտի լրացման կարգ» բաժնում):
1-ին փուլ
Մագիստրատուրայի ընդունելության 1-ին փուլի փաստաթղթերն ընդունվում են ս․թ. հունիսի 1-ից հունիսի 28-ը՝ մինչև ժամը 18:00-ն, առցանց եղանակով՝ admission.ysu.am կայքէջի միջոցով:
1-ին փուլի ընդունելության քննություններն անցկացվելու են ս․թ. հուլիսի 2-ին:
Վճարովի համակարգ ընդունված դիմորդների ուսման վճարի (2024/2025 ուսումնական տարվա յուրաքանչյուր կրթական ծրագրի համար նախատեսված 1-ին կիսամյակի ուսման վճարի առնվազն 25%-ը) վճարման վերջնաժամկետն է ս․թ. հուլիսի 18-ը:
2-րդ փուլ
Մագիստրատուրայի ընդունելության 2-րդ փուլի փաստաթղթերն ընդունվում են ս․թ. հուլիսի 8-ից օգոստոսի 16-ը՝ մինչև ժամը 18:00-ն, առցանց եղանակով՝ admission.ysu.am կայքէջի միջոցով:
2-րդ փուլի ընդունելության քննություններն անցկացվելու են ս․թ. օգոստոսի 22-ին և օգոստոսի 23-ին:
Վճարովի համակարգ ընդունված դիմորդների ուսման վճարի (2024/2025 ուսումնական տարվա յուրաքանչյուր կրթական ծրագրի համար նախատեսված 1-ին կիսամյակի ուսման վճարի առնվազն 25%-ը) վճարման վերջնաժամկետն է ս․թ. օգոստոսի 30-ը:
Պահանջվող փաստաթղթեր
- Մագիստրատուրայի ընդունելության լրացված դիմում-հայտ,
- բարձրագույն կրթության դիպլոմի և հավելվածի բնօրինակները,
- արտասահմանյան բուհի դիպլոմ ներկայացնելու դեպքում՝ նաև Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից տեղեկանք դիպլոմի համարժեքության մասին,
- 1 լուսանկար (3x4 չափսի),
- զինվորական գրքույկի (առկայության դեպքում) բնօրինակը (1-4-րդ և 18-19-րդ էջերը),
- անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակը,
- ընդունելության ծառայությունների համար գանձվող վճարման անդորրագիրը:
«Տեղեկատվական համակարգերի կառավարում» կրթական ծրագիր․ 2024-2025 ուստարի
Մասնագիտությունը | Տեղեկատվական համակարգեր |
Ուսուցման ձևը | Առկա |
Տևողությունը | 2 տարի |
Ուսման վարձի չափը | 900 հազար ՀՀ դրամ |
Շնորհվող որակավորումը | Ինֆորմատիկայի մագիստրոս |
Քննության ձևաչափը | Բանավոր |
Ծրագրի ընդունելության չափանիշները և պահանջները
Ծրագրի դիմորդը պետք է ունենա.
- բակալավրի դիպլոմ բնագիտական որևէ մասնագիտությամբ,
- կոմպյուտերագիտությանն առնչվող առարկաների բավարար իմացություն,
- ծրագրավորման որոշակի փորձ,
- անգլերենի իմացություն (առնվազն A2 մակարդակ):
Ծրագրի նպատակները
Ծրագիրը նպատակ ունի ուսանողներին տրամադրելու.
- տեղեկատվական համակարգերի կառավարման համար անհրաժեշտ գիտելիքներ և իմացություն (կոմպյուտերագիտության տեսական հիմունքների իմացություն, առարկայական տիրույթի վերլուծություն, որոշումների կայացում),
- գործնական մասնագիտական կարողություններ (տեղեկատվական համակարգերի ներդրում, նոր կիրառությունների մշակման ուղղորդում),
- ընդհանուր կարողություններ, որոնք կարող են օգտագործվել շրջանավարտի մասնագիտական կարիերայի ընթացքում (տեղեկատվության տարատեսակ աղբյուրների օգտագործում, ստացած գիտելիքների ստեղծագործաբար կիրառում, ռեսուրսների պլանավորում, մասնագիտական էթիկայի նորմերի պահպանում):
Ծրագրի կրթական վերջնարդյունքները
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի ընտրելու և կառուցելու արդյունավետ ալգորիթմներ ու տվյալների պահպանման մոդելներ, ստեղծելու դինամիկ Web էջեր, մասնակցելու տվյալների բազաների և ցանցային կիրառությունների ստեղծման աշխատանքների, օգտագործելու մարքեթինգային տարատեսակ ռազմավարություններ, ֆինանսական գործիքներ, իրականացնելու բիզնես գործընթացներ, կառուցելու նոր կիրառություններ՝ տրված բիզնես ոլորտում օգտագործվող տեղեկատվական համակարգերի համար, պատրաստելու զեկուցումներ, ներկայացնելու հետազոտությունների արդյունքները, վարելու գիտական բանավեճեր:
Պրակտիկա
Տարիներ շարունակ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի մագիստրատուրայի ուսանողների մեծամասնությունն աշխատում է մասնագիտությամբ ՏՏ ոլորտի տարբեր ընկերություններում, և հենց այնտեղ էլ կազմակերպվում է նրանց պրակտիկան: Չաշխատող ուսանողների համար պրակտիկան կազմակերպվում է ՏՏ կենտրոնի ստորաբաժանումներում իրականացվող նախագծերում:
Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
«Տեղեկատվական համակարգերի կառավարում» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել ՏՏ ոլորտում գործող ձեռնարկություններում՝ զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
Ծրագրային ապահովում արտադրող և մատակարարող ընկերություններում՝
- արտադրանքի կառավարիչ (մենեջեր),
- արտաքին պահանջների վերլուծաբան,
- ծրագրավորման թիմի ղեկավար,
ՏՏ ստորաբաժանումներում՝
- տեղեկատվական բաժնի կառավարիչ (մենեջեր),
- տեղեկատվական համակարգերի նախագծող,
- ներքին պահանջների վերլուծաբան,
- մշակման թիմի ղեկավար,
խորհրդատվական ընկերություններում՝
- ՏՏ խորհրդատու։
Դասընթացների ցանկը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
- Տեղեկատվական տեխնոլոգիաները մասնագիտական ոլորտում (ժամանակակից բջջային հավելվածների մշակում)
- Հետազոտության պլանավորում և մեթոդներ
- Օտար լեզու
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ (ՊԱՐՏԱԴԻՐ)
- Տվյալների բազաների պարադիգմներ
- Օբյեկտային կողմնորոշմամբ վերլուծություն և նախագծում
- Տվյալների բազաների համակարգերի հիմնահարցեր
- Բնական լեզվի մշակման ներածություն
- Ընդհանուր ֆինանսներ
- Մրցակցության ղեկավարման և խափանումներից հետո վերականգնման իրականացումը տվյալների բազաների համակարգերում
- Վեբ և մոբայլ կիրառությունների նախագծում և մշակում
- Հիմնարար ալգորիթմներ
- Օպերացիոն համակարգեր
- Մարքեթինգ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ (ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ)
- iOS կիրառության մշակում
- Unix օպերացիոն համակարգի ղեկավարում
- Միկրոտնտեսագիտություն
- Նախագծման շաբլոնները կորպորատիվ տեխնոլոգիաներում
- Մեքենայական ուսուցում
- Նեյրոնային ցանցեր
- Թվային ֆիրմայի ղեկավարում
- Մեծ տվյալների ղեկավարում և անալիտիկա
- Տվյալների հեռահաղորդակցության և ցանցերի տեխնոլոգիաներ
- Ամպային հաշվարկներ
Ընդունելության քննության
ՀԱՐՑԱՇԱՐ
1. Կոմպյուտերային ճարտարապետություն և օպերացիոն համակարգեր
- Տվյալների ներկայացումը և նրանց մշակման հրամանները Intel X86 պրոցեսորներում
- Պրոցեդուրայի կանչի, ընդհատումների, բացառությունների իրականացումը Intel X86 պրոցեսորներում
- Հիշողության կազմակերպումը պաշտպանված ռեժիմում
- Բազմախնդիր մեխանիզմ, պրոցեսներ և հոսքեր
- Մուտքի և ելքի կազմակերպում. պորտեր, հրամաններ, ընդհատումներ
2. Օբյեկտային կողմնորոշմամբ ծրագրավորում
- Օբյեկտային կողմնորոշմամբ ծրագրավորում․ դասեր և օբյեկտներ․ տվյալներ և գործողություններ․ կոնստրուկտորներ և դեստրուկտորներ
- Ինկապսուլյացիայի հասկացություն․ դասի փակ, բաց և պաշտպանված անդամներ․ ստատիկ անդամներ․ հաստատուն ֆունկցիաներ․ օրինակներ
- Ժառանգականության հասկացություն․ օրինակներ․ ժառանգականության տեսակներ
- Պոլիմորֆիզմի հասկացություն․ վիրտուալ և մաքուր վիրտուալ ֆունկցիաներ․ օգտագործման օրինակներ
- Ռեկուրսիվ ծրագրավարում․ ռեկուրսիայի կազմակերպում․ օրինակներ
3. Տվյալների կառուցվածքներ և ալգորիթմներ
- Միակապ և երկկապ ցուցակներ․ որոնման, ավելացման և հեռացման գործողություններ․ օգտագործման օրինակ
- Պահունակներ․ կիրառություններ հաջորդական և կապակցված ներկայացման եղանակներ
- Հերթեր․ կիրառություններ․ հաջորդական և կապակցված ներկայացման եղանակներ
- Առաջնայնություններով հերթեր․ կիրառություններ․ իրականացման եղանակներ
- Երկուական որոնման ծառեր․ տարրի որոնման և ավելացման գործողություններ
- Երկուական որոնման ծառեր․ տարրի հեռացման գործողություն
- Տողում փակագծերի հաշվեկշռի ստուգում․ իրականացում C++ լեզվով
- Երկուական որոնում կարգավորված զանգվածում․ իրականացում C++ լեզվով․ բարդության գնահատում
- Կարգավորված զանգվածների միաձուլում․ իրականացում C++ լեզվով․ բարդության գնահատում
- Ներդրումներով տեսակավորում․ իրականացում C++ լեզվով․ բարդության գնահատում
4. Դիսկրետ մաթեմատիկա
- Բինար հարաբերություններ․ գործողություններ բինար հարաբերությունների հետ․ կարգի և համարժեքության հարաբերություններ
- Գրաֆներ․ ուղորդված և չուղղորդված գրաֆներ․ գրաֆի կապակցվածության կոմպոնենտներ․ Էյլերյան և Համիլտոնյան ցիկլեր
- Բուլյան ֆունկցիաներ․ Բուլյան ֆունկցիայի ներկայացումը դիզյունկտիվ նորմալ ձևով․ օրինակներ
- Կանոնավոր արտահայտություններ և լեզուներ․ օրինակներ
- Վերջավոր ավտոմատներ․ օրինակներ․ վերջավոր ավտոմատով ճանաչվող լեզու
5. Տվյալների բազաներ
- Տվյալների ռելացիոն մոդել․ ռելացիոն հանրահաշիվ․ հանրահաշվական ծրագրերի օրինակներ
- Էություն-կապ մոդել․ տվյալների բազաների նախագծերի օրինակներ
- ER-գծապատկերներից դեպի ռելացիոն սխեմաների անցման կանոնները․ օրինակներ
- Երրորդ և Բոյս-Կոդի նորմալ ձևերը և դրանց բերման ալգորիթմները․ օրինակներ
- Հարցումների SQL լեզու․ հարցումների օրինակներ
ՏՏԿՀ կենտրոնի մագիստրատուրա ընդունելության քննության
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Տվյալների կառուցվածքներ
- Robert Sedgewick. Algorithms in C++. Parts 1-4. Fundamentals. Data Structures. Sorting. Searching. Addison-Wesley, 1999 /Русский перевод: Роберт Седжвик. Фундаментальные алгоритмы на C++. Части 1-4. Анализ, Структуры данных, Сортировка, Поиск. Издательство “ДиаСофт”, 2001/
- D. E. Knuth. The Art of Computing Algorithms: Fundamental Algorithms, volume 1Addison-Wesley, 3rd edition, 1998 /Русский перевод: Дональд Э. Кнут. Искусство программирования. Том1. Основные алгоритмы. 3-е издание. Изд. дом “ Вильямс”, 2000/․
- D. E. Knuth. The Art of Computing Algorithms: Sorting and Searching, volume 3. Addison-Wesley, 2nd edition, 1998 /Русский перевод: Дональд Э. Кнут. Искусство программирования. Том3. Сортировка и поиск. 2-е издание. Изд. дом “ Вильямс”, 2000/․
Ընդհանրացված ծրագրավորում C++ լեզվով
- P. J. Plauger, A. A. Stepanov, M. Lee, D. Musser. The C++ standard template library. Prentice Hall, 2001. /Русский перевод: Дж. Плаугер, А. Степанов, М. Ли, Д. Массер. STL- стандартная библиотека шаблонов. “БХВ-Петербург”, 2004/․
- Matthew H․ Austern. Generic Programming and the STL: Using and Extending the C++ Standard Template Library, Addison-Wesley, 1999. /Русский перевод: М. Остерн. Обобщенное программирование и STL: Использование и наращивание стандартной библиотеки шабломов в C++. – Санкт-Петербург, 2004․
- H. M. Deitel, P. J. Deitel. C++: How to program. Prentice Hall, 3rd edition, 2001./Русский перевод: Х. М. Дейтел, П. Дж. Дейтел. Как программировать на C++. Третье издание. -- Москва, “Изд-во БИНОМ”, 2001/․
Նախագծման շաբլոններ
- G. Booch, J. Rumbaugh, and I. Jacobson. The Unified Modeling Language User Guide, Addison-Wesley, 1999 /Русский перевод: Г․ Буч, Дж. Рамбо, А. Джекобсон. Язык UML. Руководство пользователя. --ДМК, 2000/․
- E. Gamma, R. Helm, R. Johnson, J. Vlissides. Design Patterns: Elements of Reusable Object-Oriented Software, Addison-Wesley, 1995 /Русский перевод: Э. Гамма, Р. Хелм, Р. Джонсон, Дж. Влиссидес. Приемы объектно-ориентированного программирования. Паттерны проектирования. – Питер, 2001/․
Ալգորիթմների վերլուծություն և նախագծում
- Thomas H. Cormen, Charles E. Leiserson, Ronald L. Rivest, Clifford Stein. Introduction to Algorithms. The MIT Press, 2nd edition, 2001 /Русский перевод: Т. Кормен, Ч. Лейзерсон, Р. Ривест, К. Штейн. Алгоритмы: построение и анализ. -- М. МЦНМО, 2006/․
- Alfred A. Aho, John E. Hopkroft, Jeffrey D. Ullman. Data Structures and Algorithms, Addison-Wesley, 2000 /Русский перевод: А. Ахо, Дж. Хопкрофт, Дж. Ульман. Цртуктуры данных и алгоритмы. -- Изд. дом “Вильямс”, 2000/․
Կոմպյուտերների ճարտարապետություն
- Э. Таненбаум. Архитектура компьютера. 4-е издание, Питер, 2003․
- Юров В., Хорошенко С. Assembler, учебный курс, Питер, 1999․
- IA-32 Intel Architecture. Software Developer’s Manual. Volume 3. System Programming Guide, 2002․
Տվյալների բազաների համակարգերի հիմունքներ
- Д. Ульман, Д. Уидом, Введение в системы баз данных, 2000.
- Г. Гарсиа – Молина, Д. Ульман, Д. Уидом, Системы баз данных, полный курс, 2003.
- К. Дейт, Введение в системы баз данных, 2005.
- Д. Мейер, Теория реляционных баз данных, 1985.
Ծրագրավորման հիմունքներ
- Х. М. Дейтел, П. Дж. Дейтел, Как программировать на C++, изд. БИНОМ, Москва, 2001.
Օպերացիոն համակարգեր
Հիմնական գիրք՝
- A. Tanenbaum, "Modern Operating Systems", 2nd Edition, Prentice-Hall, 2001․
Այլ գրքեր՝
- J. Richter, Programming Applications for Windows, Microsoft Press, 1999․
- M. Rochkind, Advanced Unix Programming, 2nd Edition, Addison-Wesley, 2004․
- U. Vahalia, Unix Internals, Prentice Hall, 1999․
- D. Solomon, M. Russinovich, Inside Microsoft Windows 2000, Microsoft Press, 2000․
Կոնտակտային տվյալներ
Հեռ․՝ (+374 60) 710 044, (+374 91) 782 396
Էլհասցե՝ elena@ysu.am