- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Սոցիոլոգիայի ֆակուլտետ
- Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոն
Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոն
Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնը հիմնադրվել է 2011 թ․: Ամբիոնի կազմավորումը հիմնարար սոցիոլոգիական հետազոտությունների իրականացման ինստիտուցիոնալ հնարավորություն էր, խթան՝ կիրառական սոցիոլոգիական հետազոտություններին զուգահեռ՝ տեսական և պատմասոցիոլոգիական ուսումնասիրությունների իրականացման համար:
Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի գիտական և ուսումնական գործունեության հիմնական ուղղություններն են սոցիոլոգիական տեսությունները, սոցիոլոգիայի պատմությունը (հատկապես հայ սոցիոլոգիայի), միջին մակարդակի տեսությունները, ինքնության հիմնահարցերն ու տարածության (քաղաքային, գյուղական) հիմնախնդիրները:
Ամբիոնի աշխատակիցները ներգրավված են գիտական դրամաշնորհային ծրագրերում, հեղինակել են գիտահետազոտական բազմաթիվ աշխատություններ և ուսումնամեթոդական ձեռնարկներ: Հիշատակելի են «Հայ սոցիոլոգիական մտքի անթոլոգիա», «Հայ սոցիոլոգիայի պատմություն (XIX դարավերջ-XX դարասկիզբ)» և «Գեմանական սոցիոլոգիական միտքը» ԵՊՀ հրատարակությունները:
Ամբիոնը միջազգային մակարդակում համագործակցում է գիտակրթական տարբեր հաստատությունների հետ, որոնց թվում՝ Հումբոլդի (Գերմանիա), Պոտսդամի (Գերմանիա), Ֆրիբուրգի (Շվեյցարիա), Օքսֆորդի համալսարանները (Միացյալ Թագավորություն), Տնտեսագիտության բարձրագույն դպրոցը (ՌԴ), Մոգիլյովի պետական համալսարանը (Բելառուս), Սանկտ Պետերբուրգի ֆինանսատնտեսական ակադեմիան (ՌԴ), Թբիլիսիի Ի. Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանը (Վրաստան), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Վոլոգդայի գիտական կենտրոնը և այլն։
Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի ամբիոնի վարիչն է սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, դոցենտ Հարություն Վերմիշյանը։
Ամբիոնն իրականացնում է «Սոցիոլոգիա» բակալավրիատական և «Մարդկային ռեսուրսների կառավարում (հեռակա)» մագիստրոսական կրթական ծրագրերը։
Օգտատիրոջ ոչ մի պրոֆիլ միացված չէ այս բաժնին: