Ս․թ․ ապրիլի 23-ին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար տեսական և համեմատական տեսանկյուններից ռուսական քաղաքականության խնդիրներին նվիրված դասախոսությամբ հանդես եկավ քաղաքական գիտությունների թեկնածու, Երևանյան միջազգային կրթության կենտրոնի ասոցիացված գիտաշխատող, Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր Վլադիմիր Գելմանը։



