Ընդունելությունը կազմակերպվում է ՀՀ Կառավարության հաստատած՝ «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգ»-ի համաձայն:
Ֆակուլտետ ընդունվելու համար դիմորդը հանձնում է մրցութային երկու քննություն՝ «Հայոց լեզու և գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաներից:
Ընդունելության քննություններին կարող են մասնակցել միջնակարգ և միջին մասնագիտական կրթություն ունեցող դիմորդները: