Կրթական մակարդակը՝
Բակալավր
Մասնագիտություն՝
031801.01.6 - Միջազգային հարաբերություններ
Մասնագիտացումը՝
031801.01.6 - Միջազգային հարաբերություններ
Շնորհվող որակավորումը՝
Միջազգային հարաբերությունների բակալավր
Ծրագրի ուստարին՝
2023/2024
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
Ընդունելությունը կազմակերպվում է՝ համաձայն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կանոնակարգի: «Միջազգային հարաբերություններ» մասնագիտության շրջանակներում ընդունելությունն անցկացվում է հայոց լեզու պարտադիր և հայոց պատմություն կամ օտար լեզու առարկաներից կենտրոնացված ընդունելության քննությունների արդյունքներով: Ընդունելության քննություններին կարող են մասնակցել միջնակարգ և միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող դիմորդները:
2. Ծրագրի նպատակները
Ձևավորել գիտելիքների և հմտությունների միջգիտակարգային համապարփակ համադրույթ, որն անհրաժեշտ է միջազգային, միջպետական և միջոլորտային բնագավառներում միջազգային գործընթացներում և արտաքին հարաբերություններում մասնագիտական գործունեություն իրականացնելու համար։
Պատրաստել միջազգայնագետերի, որոնք կարող են մասնագիտական գործունեություն իրականացնել պետական գերատեսչությունների արտաքին հարաբերությունների ոլորտներում, միջազգային կազմակերպություններում, ակադեմիկան-վերլուծական հաստատություններում՝ մասնակցելով տարաբնույթ մասնագիտական ուղղությունների և ուղեգծերի մշակման և իրականացման գործընթացներին, ինչպես նաև համակարգել միջազգային ծրագրեր։

3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Ձևակերպել միջազգային հարաբերություններում առկա հիմնախնդիրներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև սահմանել միջազգային կազմակերպությունների գործունեության նպատակներն ու սկզբունքները,
- Ներկայացնել միջազգային հարաբերությունների իրավական չափումը, դասակարգել ու հիմնավորել քաղաքական որոշակի զարգացումների պատճառներն ու հետևանքները,
- Թվարկել մեծ և ռեգիոնալ տերությունների քաղաքականության արդի հիմնախնդիրներն ու ներկայացնել հիշյալ տերությունների արտաքին քաղաքականության առանձնահատկությունները,
- Վերարտադրել օտարալեզու մասնագիտական տեքստերի հիմնական գաղափարներն ու արտացոլել սեփական վերլուծությունն ու պնդումները՝ օտար լեզվով, ձևակերպել պաշտոնական տեքստերը և ներկայացնել մասնագիտական թարգմանություններ,
- Ներկայացնել հայ դիվանագիտության առանձնահատկությունները, ձեռքբերումներն ու ձախողումներ` պատմական տարբեր փուլերում` պետականության առկայության և բացակայության պայմաններում
- Դասակարգել ժամանակակից հակամարտությունների և նրանց լուծման մեխանիզմները,
- Ներկայացնել միջազգային հարաբերություններում զագացման միտումները, հակամարտության և համագործակցության մոդելները
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Իրականացնել մասնագիտական տեքստի կազմում, թարգմանություն, մշակում և վերլուծություն՝ դրսևորելով մասնագիտական համապատասխան գիտելիքներից օգտվելու ունակություն
- Իրականացնել մասնագիտական գործունեություն՝ դրսևորելով երկրագիտության, մասնագիտական հաղորդակցման, դիվանագիտական այցելությունների և զրույցների վարման, դիվանագիտական արարողակարգի, վարվելակերպի և վարվեցողության շրջանակներում ունեցած գիտելիքներից օգտվելու կարողություն,
- Վերլուծել միջազգային հարաբերություններում առկա հիմնախնդիրներն ու բացահայտել ներազդող գործոններն ու չափումները, պատճառներն ու հետևանքները
- Կատարել արտաքին քաղաքական զարգացումների պատճառահետևանքային վերլուծություն
- Օտար լեզվով ներկայացնել միջազգային հարաբերություններին առնչվող տեսակետները, վարել դիվանագիտական զրուցներ և բանակցություններ
- Համեմատել, համադրել ու հակադրել ժամանակակից համաշխարհային ուժային կենտրոնների ռազմավարությունը
- Վերլուծել միջազգային հարաբերություններում առկա հիմնախնդիրների հնարավոր զարգացումները՝ տարածաշրջանային և/կամ գլոբալ գործընթացների համատեքստում
- Բացահայտել արտաքին քաղաքական որոշումների կայացման գործընթացի առանձնահատկությունները
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Պատրաստել գիտական զեկուցումներ, ներկայացնել հետազոտությունների արդյունքները և վարել գիտական բանավեճեր
- Ամփոփել նորմատիվային փաստաթղթերի պահանջների համաձայն, ինչպես նաև մասնագիտական աղբյուրների և գրականության հիման վրա արված գիտահետազոտական և վերլուծական մշակումները, հանդես բերելով եզրահանգումներն ու առաջարկությունները ներկայացնելու կարողություն
- Գնահատել առկա խնդիրներն ու դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսներ
- Հայերեն և օտար լեզուներով ճիշտ, փաստարկված և հստակ կառուցել բանավոր և գրավոր խոսքը՝ ցուցաբերելով հաղորդակցվելու, ինչպես նաև հիմնավորված փաստարկներ ու հակափաստարկներ
- Օգտվել մասնագիտական գրականությունից և տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից: Պատրաստել եզրակացություն` համեմատելով ու համակարգելով հակամարտության կողմերի փաստարկներն ու հակափաստարկները:
4. Գնահատման ձևերը
ԵՊՀ-ում գործում է ուսանողների գիտելիքների պարբերական ստուգման և գնահատման բազմագործոն համակարգ, որը ներառում է հետևյալ բաղադրիչները.
1. դասընթացի (ուսումնական մոդուլի) ենթաբաժինների յուրացման գնահատում կիսամյակի ընթացքում (2 ընթացիկ քննություն),
2. դասընթացի (ուսումնական մոդուլի) առանձին թեմաների ընթացիկ ստուգումներ կիսամյակի ընթացքում,
3. ծրագրով նախատեսված ինքնուրույն առաջադրանքների կատարման և յուրացման ստուգում և գնահատում կիսամյակի ընթացքում (ինքնուրույն աշխատանք),
4. ծրագրով նախատեսված ինքնուրույն և/կամ խմբային հետազոտական աշխատանքի կատարման գնահատում կիսամյակի ընթացքում (հետազոտական աշխատանք, որը փոխարինում է ընթացիկ քննություններից որևէ մեկին),
5. դասընթացին մասնակցության գնահատում (մասնակցություն),
6. ամբողջ դասընթացի (ուսումնական մոդուլի) եզրափակիչ գնահատում քննաշրջանում, որը ենթադրում է դասընթացի համար սահմանված կրթական վերջնադյունքների ձեռքբերման մակարդակի գնահատում:
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝
1. եզրափակիչ գնահատումով,
2. առանց եզրափակիչ գնահատման,
3. առանց ընթացիկ քննությունների գնահատման,
4. ստուգարքային:

5. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
Դասընթացի ավարտին շրջանավարտները հնարավորություն կունենան իրենց գիտելիքները գործնականում կիրառել.
·Արտաքին գործերի նախարարությունում,
·Միավորված ազգերի կազմակերպության ՀՀ ներկայացուցչությունում,
·Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակում,
· Եվրոպական միության հայաստանյան պատվիրակությունում,
· Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում,
· Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունում,
· Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցչությունում,
Եվրասիական հետազոտությունների ինստիտուտի հայկական մասնաճյուղում և այլն:

6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
·ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով ապահովված լսարաններ,
·էլեկտրոնային ռեսուրսներ:

7. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
Որպես ծրագրային չափորոշիչ հիմք է ընդունվել ՈԱՇ-ը, ՈՈՇ-ը, Որակավորումների եվրոպական շրջանակը, ինչպես նաև ԵՊՀ այլ ուղենիշներ:
8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
1.Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
·դասընթացի աշխատանքային ծրագիր (օրացուցային պլան) կազմելու հմտություն,
·դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն
Հետազոտական
·միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության եռամակարդակ վերլուծության իրականացման հմտություն,
·քաղաքական և իրավական փաստաթղթերի, տարաբնույթ գիտական աղբյուրների և նյութերի հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
·հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
·լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
·հետազոտության արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
·օտար լեզվի իմացություն (ռուսերենի՝ գերազանց իմացություն և անգլերենի՝ առնվազն A2 կամ B1 մակարդակին համապատասխան)։
ՏՀՏ կիրառություն
·բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ
·ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն
·լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ (pptx, prezi, canva և այլն)
Այլ կարողություններ
·անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերն արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
·հասարակական հարաբերությունները կարգավորող մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն (մասնավորապես` հաղորդակցությունների ոլորտում),
·ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
1.Մասնագիտական կարողություններ
·քաղաքական, քաղաքագիտական, սոցիոլոգիական, մեդիա շրջանակներում՝ հետազոտությունների և վերլուծության իրականացման կարողություն,
·բանավոր զեկույցներ և գրավոր զեկուցագրեր ու հաղորդագրություններ մշակելուհմտություններ,
·հրապարակային ելույթներ, վերլուծականներ պատրաստելու և իրականացնելու կարողություն,
·գիտական և կորպորատիվ հատուկ միջոցառումներ՝ ասուլիսներ, ճեպազրույցներ, համաժողովներ, շնորհանդեսներ և այլն կազմակերպելու և կառավարելու կարողություն,
·սոցիալական ցանցերում հաղորդակցման բովանդակությունը՝ կոնտենտը կառավարելու և ապահովելու կարողություն,
·իմիջի ձևավորման ռազմավարություն մշակելու, իմիջային հաղորդակցման իրականացնելու կարողություն,
·ռազմավարություններ մշակելու և ներկայացնելու, նախագծեր պլանավորելու և իրականացնելու կարողություն,
·թիրախային լսարանների առանձնացնելու և դրանց հետ ռազմավարական հաղորդակցման իրականացման կարողություն,
·փաստաթղթեր, տեղեկատվականփաթեթներ, այլ համապատասխան տեքստերմշակելու, ստեղծարար գրագրության հմտություններ,
·ԶԼՄ-ների հետ հարաբերություններ ձևավորելու հմտություններ,
·մեդիա իրադարձություններ կառավարելու կարողություն։
2.Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
·գիտական աստիճան և /կամ կոչում հասարակագիտական ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ արտերկրյա բուհում ստացած մագիստրոսի կոչում,
·վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/ կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
·վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների։
Մանկավարժական փորձ
·մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ,
·վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների,
Պրակտիկ աշխատանքի փորձ
·առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ՝ քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների, դիվանագիտության, պատմության և քաղաքական լրագրության ոլորտներում և այլն։
Այլ պահանջներ
·դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։