- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Քիմիայի ֆակուլտետ
- Օրգանական քիմիայի ամբիոն
Օրգանական քիմիայի ամբիոն
Օրգանական քիմիայի ամբիոնը հիմնադրել է պրոֆեսոր Ս.Ղամբարյանը 1920 թ.։ Վերջինս եղել է ամբիոնի առաջին վարիչը։ Տարբեր տարիների ամբիոնը ղեկավարել են պրոֆեսոր Ա. Մնջոյանը, ակադեմիկոսներ Վ. Իսագուլյանցը, Մ. Դանղյան, Ա. Ավետիսյանը, պրոֆեսոր Վ. Հարությունյանը:
Օրգանական քիմիայի ամբիոնում են հիմնադրվել գիտական երկու ուղղություններ, որոնք ելակետային են ՕՔԻ և ՆՕՔ-ի ստեղծման համար։ Դրանք են՝
- կենսաակտիվ հետերոցիկլիկ միացությունների սինթեզ,
- մոնոմերների և պոլիմերների քիմիա:
Ամբիոնում մշակվել են նաև արդյունաբերական նշանակություն ունեցող եղանակներ, օրինակ՝
- ացետիլենի ստացման համար (պրոֆեսոր Ղամբարյան), ինչը հետագայում դարձել է պոլիքլորոպրենային կաուչուկի արտադրության հիմքը Հայաստանում,
- Գանգլերոն․ Քվատերոն դեղերի ստացման համար (Գյուլբուդաղյան, Մնջոյան),
- պոլիքլորոպրենի էպօքսի ստացման համար (Ա․ Դուրգարյան) և այլն։
Օրգանական քիմիայի ամբիոնում այժմ շարունակվում են աշխատանքները ազոտ-, թթվածին- և ծծումբ պարունակող միացությունների` հագեցած և չհագեցած լակտոնների, իմինոլակտոնների խինոլինների, տրիազոլների, պիրազոլների, թիոդիազոլների, թիոազոլիդինների, ֆենիլթիազոլիդինների, դիօքսոթիազոլիդինների, օքսադիազոլների, սինթեզի ուղղությամբ:
Ամբիոնում գործում է բարձրամոլեկուլային քիմիայի լաբորատորիա, որտեղ աշխատանքներ են տարվում քլորօքսիրանների քիմիայի, էլեկտրաակտիվ, կոմպլեքսագոյացնող, կենսաակտիվ բարձրամոլեկուլային և ցածրամոլեկուլային միացությունների, ինչպես նաև օլիգոմերների սինթեզի և հատկությունների ուսումնասիրման ուղղությամբ:
Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմում բարձր վարկանիշ ունեցող գիտնականներ են, որոնց կատարած աշխատանքների արդյունքները հոդվածների տեսքով տպագրվում են բարձր ազդեցության գործակից ունեցող պարբերականներում։
Ամբիոնն ուսումնական աշխատանքներ է կազմակերպում ինչպես ֆակուլտետում գործող կրթական ծրագրերին («Քիմիա» բակալավրիատական, «Սննդի անվտանգություն» բակալավրիատական և մագիստրոսական, «Նյութագիտություն» մագիստրոսական), այնպես էլ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի և կենսաբանության ֆակուլտետի «Կենսաբանություն», «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա», «Կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա» կրթական ծրագրերին համապատասխան։
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Ավագ լաբորանտ
Ավագ լաբորանտ
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
Ասիստենտ